Բաժիններ՝

Պալմայում լավայի նոր հոսքը հասել է օվկիանոս

Պալամա կղզում (Կանարյան Կղզիների Ինքնավար Մարզ) ժայթքող հրաբխից լավայի նոր հոսքը հասել է օվկիանոս: Այդ մասին հայտնել է Իսպանիայի տրանսպորտի նախարարությունը:

«Լավան կրկին հասել է Ատլանտյան օվկիանոս Լոս Գիրես լողափի շրջանում»,- ասված է հրապարակման մեջ: Շիկացած հրաբխային զանգվածի շփումն աղի ջրի հետ կարող է վնասակար գազերի արտանետում առաջացնել: Սեպտեմբերի 19-ին կղզում սկսվել է հրաբխի ժայթքումն էլ Պասո բնակավայրի շրջանում: Հրաբխի խառնարանից տեղի է ունենում հրաբխային նյութերի ակտիվ արտանետում:

Լավայի հոսքերը քանդել են ավելի քան 2,5 հազար շենք: Սեպտեմբերի վերջին հրաբխային զանգվածն արդեն հասել է օվկիանոս: Ավելի վաղ անվտանգության նկատառումներով կղզում արդեն տարհանվել է շուրջ 7 հազար մարդ, տուժածներ չկան: Վերջին ժամանակներս Պալմայում վերստին սաստկացել է սեյսմոլոգիական ակտիվությոնը: Մասնավրապես, գրանցվել են հարյուրավոր երկրաշարժեր, սակայն դրանց մագնիտուդը չի գերազանցել 5-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս