Բաժիններ՝

Լեհ զինվորականն օդ է կրակել միգրանտի հարձակումից հետո

Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է լեհ զնվորականի վրա միգանտների հարձակմձան մասին, որը երկու անգամ օդ է կրակել ի պատասխան այդ գրոհի: Նոյեմբերի 11-ին այդ մասին գերատեսչությունը հաղորդել է Twitter-ում:

«Միգրանտների հերթական հարձակումը զինվորի վրա: Նրան ճյուղով հարվածել են կրծքավանդակին: Նա երկու նախազգուշական կրակոց է արձակել օդ: Զինվորը չի տուժել: Ագրեսիվորեն տրամադրված հարձակվողները հեռացել են Բելառուսի խորքերը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Այդ միջադեպը տեղի է ունեցել մի մեծ խումբ անօրինական միգրանտների կողմից սահմանի ուժային հատման փորձի ժամանակ:

«Երեկ Բելովեժի շրջանում մի քանի հարյուր միգանտներից բաղկացած խումբը փորձել է ուժով հատել սահմանը: Գրոհն սկսվել Է այն բանից, որ զինվորների վրա են նետել զնազան իրեր, իսկ անուհետեւ միգրանտները փորձել են քանդել ցանկապատը: Զինվորները նախազգուշական կրակոցներ են արձակել օդ»,- տեղեկացրել են պաշտպանության նախարարությունում:

Ընթացիկ տարում լեհ սահմանապահները կանխել են լեհ-բելառուսական սահմանի անօրինական հատման գրեթե 33.000 փորձ: Հիմնականում Լեհաստան են փորձում անցնել Իրաքի քաղաքացիներ:

Նրանց մեծ մասը հայտարարում է Գերմանիա հասելու ցանկության մասին: Իրադրությունը լեհ-բելառուսական սահմանին սրվել է նոյեմբերի 8-ին, երբ Կուզնիցայում սահմանային անցման մերձակայքի շրջան են մոտեցել մի քանի հազար միգրանտներ: Նրանք ջարդել են փշալարով ցանկապատը եւ ձեռնարկել սահմանն անցնելու անհաջող փորձ:

Դրանից հետո շուրջ 800 միգանտներ վրանային ճամբար են խփել այդ վայրում, իսկ մյուս 2–4000–ը, ինչպես հաշվել են Լեհաստանի ծառայությունները, ցրվել են Լեհաստանի սահմանի ամբոջ երկայնքով՝ պարբերաբար փորձելով թափանցել Լեհաստան մի քանի տասնյակ մարդկանցից բաղկացած խմբերով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս