Բաժիններ՝

Մարմարայի համալսարանը հրաժարվել է Էրդողանի կրթական աստիճանի մասին տեղեկություն տրամադրել

Մարմարայի համալսարանի ռեկտորատը մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համալսարանական կրթության աստիճանի մասին տեղեկություններ ստանալու վերաբերյալ «Ժողովրդի փրկություն կուսակցության» (ԺՓԿ-HKP) դիմումը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Համալսարանի հայտարարության մեջ մասնավորապես նշված է․

«Քանի որ մեր ասպիրանտների տեղեկատվությունը գտնվում է անձնական տվյալների գաղտնիության շրջանակում, այն չի տարածվում երրորդ անձանց վրա, նույնիսկ եթե նրանք մերձավոր ազգականներ են»:

HKP-ն ապրիլի 28-ին դիմել էր Մարմարայի համալսարան Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում կուսանկցության» (ԱԶԿ-AKP) առաջնորդ Էրդողանի համալսարանական աստիճանի մասին տեղեկություններ ստանալու համար։

Ռեկտորի անունից պատասխանելով դիմումին՝ պրոռեկտոր պրոֆեսոր Մուստաֆա Քուրթը հայտարարել է, որ իրենք ոչ մի քայլ ընթացք չեն տվել դիմումին՝ ելնելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքից»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930