Բաժիններ՝

ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարները վիրտուալ գագաթնաժողով կանցկացնեն հաջորդ շաբաթ

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը վիրտուալ գագաթնաժողով կանցկացնեն հաջորդ շաբաթ: Այս մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրների:

Ջո Բայդենը եւ Սի Ծինպինը, ինչպես պլանավորվում է, առցանց ձեւաչափով գագաթնաժողով կանցկացնեն հաջորդ շաբաթ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Աղբյուրների փոխանցմամբ՝ բանակցությունների անցկացման ստույգ ամսաթիվն առայժմ քննարկվում է:

Նրանք նաեւ նշել են, որ գագաթնաժողովում չի քննարկվելու Չենդուում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսության եւ Հյուսթոնում Չինաստանի գլխավոր հյուպատոսության աշխատանքի հնարավոր վերսկսման հարցը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930