Բաժիններ՝

Ճապոնիայի ԱԳ նախարարը հաստատել է Ռուսաստանի հետ խաղաղ պայմանագրի կնքման միտվածությունը

Ճապոնիայի նոր արտգործնախարար Եսիմասա Հայասին նոյեմբերի 11-ին հաստատել է, որ երկրի կառավարությունը կշարունակի ջանքեր գործադրել, որոնք ուղղված կլինեն Ռուսաստանի հետ խաղաղ պայմանագրի կնքմանը:

«Ինչ վերաբերոււմ է (Ռուսաստանի հետ) խաղաղ պայմանագրին, ապա մենք այդ խնդիրը չպետք է թողնենք ապագա սերդունդներին: Մենք կշարունակենք երկխոսություն վարել այդ հարցի շուրջ, ինչպես նաեւ փորձել կարգավորել տարածքային վեճը առկա պայմանավորվածությունների հիման վրա»,-ասել է նա արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելուց հետո տված իր առաջին մամուլի ասուլիսում:

Նա նշել է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման կարեւորությունն «այն ուղղությամբ, որը յուրաքանչյուր կողմին շահավետ կլինի բոլոր ոլորտներում, ներառյալ քաղաքական, տնտեսական եւ մշակութային»: Նախարարը, արծարծելով Չինաստանի հետ հարաբերությունները, հայտարարել է, որ Ճապոնիայի համար նաեւ կարեւոր են կառուցողական ու կայուն կապերը Չինաստանի հետ եւ որ Ճապոնիան կցանկանար այդ հարցի նկատմամբ համապատասխան վերաբերմունք տեսնել Պեկինի կողմից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս