
Առավել հաճախ COVID-19-ով հիվանդանում են մինչեւ մեկ տարեկան երեխաները և դեռահասները

Առավել հաճախ COVID-19-ով հիվանդանում են մինչեւ մեկ տարեկան երեխաները եւ դեռահասները: Այդ մասին հայտարարել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի Համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի (ՀՄԱԳՀԿ) գիտական աշխատանքի գծով փոխտնօրեն, Վարակաբանների ազգային գիտական ընկերության նախագահ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Ալեքսանդր Գորելովը:
Նրա խոսքով՝ համաճարակաբանական գործընթացի մեջ ներքաշված երեխաները կազմում են դեպքերի 11 տոկոսը: «Առավել հաճախ COVID-19-ով հիվանդանում են մինչեւ մեկ տարեկան երեխաները եւ յոթ տարեկանից հետո, հիմնականում հիվանդանում են դեռահասները»,-ասել է Գորելովը՝ հանդես գալով «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում:
Նա նաեւ ճշտել է, որ դեպքերի 70 տոկոսի ժամանակ երեխաները վարակվում են մեծահասակներից, ուստի հարկ է, որպեսզի չափահասները պատվաստվեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: