ԵՄ-ն մտադիր է ՄԱԿ-ի և Մինսկի հետ քննարկել Գրոդնոյի օդանավակայանով միգրանտների հայրենադարձման հարցը
Եվրամիությունը քննարկում է ՄԱԿ-ի եւ Բելառուսի հետ բանակցություններ վարելու հնարավորությունը՝ Գրոդնո քաղաքի օդանավակայանով լեհ-բելառուսական սահմանին կուտակված միգրանտների հայրենադարձման հարցի շուրջը:
Նոյեմբերի 11-ին այդ մասին հայտնել է Reutres գործակալությունը՝ վկայակոչելով Եվրամիության դիվանագետների: Գործակալության տվյալներով՝ բացառված չէ Եվրամիության կողմից ֆինանսական օգնության տրամադրումն այդ նպատակին հասնելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



