Բաժիններ՝

Լեհաստանի վարչապետը սահմանին ստեղծված իրադրությունը որակել է նոր տեսակի պատերազմ

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին Բելառուսի հետ սահմանի վրա միգրանտների հետ կապված իրադրությունը որակել է նոր տեսակի պատերազմ: «Այն, ինչի հետ մենք գործ ունենք, նոր տեսակի պատերազմ է:

Դա պատերազմ է, որտեղ ռազմամթերքը քաղաքացիան անձինք են եւ զանգվածային լրատվամիջոցները»,- Մորավեցկին նոյեմբերի 11-ին գրել է Twitter-ում:

«Բայց թեեւ փոխվել են պայքարի կանոնները, մեկը մնումէ անփոփոխ. անվտանգության միջոցը Լեհաստանի Հանրապետությունը պաշտպանելու, նրա սահմանները եւ ինքնիշխանությունը պաշտպանելու պատրաստակամությունն է»,- հավելել է նա:

Նոյեմբերի 8-ին Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեն հաղորդել է, որ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներից միգրանտների մեծաթիվ խումբը ուղեւորվել է Լեհաստանի հետ Բելառուսի սահման: Սահմանագծին լեհական արգելափակոցների առջեւ մնացել են 2000 փախստականներ, այդ թվում՝ զգալի թվաքանակով կանայք ու երեխաներ: Լեհ ուժայինները նրանց թույլ չեն տալիս անցնել, միգրանտները փորձեր են ձեռնարկել հաղթահարել արգելափակոցները: Վերջին ժամանակներս Լեհաստանը, Լիտվան եւ Լատվիան հաղորդել են Բելառուսի սահմանից անօրինական միգրանտների թվի աճի մասին, Մինսկին մեղադրել են միգրացիոն ճգնաժամ ստեղծելու մեջ:

Մինսկը բոլոր մեղադրանքներ հերքում է: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկն այլեւս չի զսպելու ԵՄ-ի երկրներ անօրինական միգրանտների հոսքը. Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով դրա համար չկա «ո՛չ փող, ո՛չ ուժեր»: Բելառուսի սահմանապահները քանիցս հայտարարել են, որ Լիտվան, Լատվիան եւ Լեհաստանը բռնի կերպով միգրանտներին վտարում են բելառուսական տարածք: Ստեղծված իրադրության կապակցությամբ Լեհաստանի նախագահն արտակարգ դրության ռեժիմ է մտցրել սահմանին, դրա պահպանման համար ներգրավել են բանակին եւ ոստիկանությանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930