
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիներ են փոխանակել

Մարդու իրավունքների լիազոր Տատյանա Մոսկալկովան հաստատել է, որ Ռուսաստանը եւ Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել 86-ը 86-ով ձեւաչափով։ «Հաստատում եմ, որ 86-ը 86-ով ձեւաչափով փոխանակությունը կայացել է»,-նա հայտնել է ՌԻԱ Նովոստիին: Ցուցակում նաեւ ներառվել են «Ռոսատոմ»-ի աշխատակիցները, սակայն հետագայում ուկրաինական կողմը նրանց բացառել է:
Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ գերիների թվում եղել են եւս ավելի քան տասը ռուսաստանցի նավաստիներ, սակայն նրանց դեռ վերադառնալու հնարավորություն չեն տալիս: Բացի այդ, Մոսկվան աշխատում է 90 հեռավար վարորդների վերադարձման ուղղությամբ: Նախօրյակին պաշտպանության նախարարությունը Մարիուպոլում գտնվող ուկրաինացի զինվորականներին, ազգայնականներին եւ օտարերկրյա վարձկաններին առաջարկել է՝ դադարեցնել դիմակայությունը եւ քաղաքից հատուկ միջանցքով դուրս գալ Կիեւի կողմից վերահսկվող Զապորոժիեի կողմը: