Բաժիններ՝

Ռուսաստանում պաշտպանել են Հարավային Օսիայում հանրաքվե անցկացնելու գաղափարը. Բիբիլով

Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել է, որ ՌԴ-ի կազմ մտնելու շուրջ հանրաքվե անցկացնելու որոշումը պաշտպանել են ռուսաստանցի առաջատար քաղաքական գործիչները։

«Կարող եմ ասել, որ առաջատար քաղաքական գործիչները, առաջատար քաղաքագետները լիովին պաշտպանում են այդ գաղափարը, գնահատականներ են տալիս այդ հայտարարությանը, եւ նրանք հիանալի գիտեն, որ դա իրականում շատ կարեւոր է Օսիայի ողջ ժողովրդի համար»,-ասել է նա:

Բիբիլովի խոսքով՝ հանրաքվե անցկացնելու որոշումը պաշտպանել են «Պետական Դումայի պատգամավորները, սենատորները, այն լուրջ քաղաքական գործիչները, որոնք խոսում են այն մասին, որ դրանք ճիշտ քայլեր են, դա անհրաժեշտ է անել, դա անհրաժեշտ է նաեւ ժողովրդի միավորման համար. դա շատ կարեւոր է, դա աջակցություն է»:

Ավելի վաղ Բիբիլովը հայտարարել է, որ այժմ կոնսուլտացիաներ են անցկացվում ՌԴ-ի հետ, հանրաքվենի կարող է կայանալ ապրիլի 10-ից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս