![](/banners/BeFunky-design.jpg)
Ալիևը ստորագրել է «Արևելյան Զանգեզուրի» և Նախիջևանի միջև Իրանով տրանսպորտային հաղորդակցության հուշագիրը
![](https://168.am/wp-content/uploads/2022/04/agdam-aliyev.jpg)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է «Ադրբեջանի և Իրանի կառավարությունների միջև Ադրբեջանի Արևելյան Զանգեզուր տնտեսական շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային նոր կոմունիկացիաների ստեղծման մասին հուշագիրը: Այս մասին գրում է Aravot.am- ը։
Հուշագիրը ստորագրվել էր մարտի 11-ին ադրբեջանա-իրանական տնտեսական, առևտրային և մարդասիրական գործակցության հարցերով հանձնաժողովի արդյունքում: Հուշագրի նպատակն է կառուցել նոր երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցություն Նախիջևանից, ինչպես նաև կապի և էլեկտրամատակարարման գծեր Իրանի տարածքով: Այդ նպատակին հասնելու համար նախատեսվում է կառուցել չորս կամուրջ Արազ գետի վրա, այդ թվում երկու ավտոմոբիլային (55կմ) և երկու երկաթուղային: