Բաժիններ՝

Թուրքիայում ընթանում են «Անատոլիայի ազգային արծիվ-2022/1» ուսումնավարժանքները

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նախօրեին մեկնարկել են «Անատոլիայի ազգային արծիվ-2022/1» ուսումնավարժանքները։

Դրանք շարունակվում են ընթանալ Քոնյայի 3-րդ գլխավոր ռեակտիվ բազայի հրամանատարության համակարգման ներքո:

Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը գրառում է արել Twitter-ում։

Նշվում է, որ հիշյալ ուսումնական վարժանքները կտևեն մինչև ապրիլի 15-ը։ Վարժանքներին մասնակցում է Թուրքիայի զինվորական անձնակազմը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս