Ֆրանսիայում հայտարարել են, որ Փարիզը կարեւոր նշանակություն է տալիս Պուտինի հետ երկխոսությանը
Ֆրանսիան կարեւոր նշանակություն է տալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության պահապնմանն Ուկրաինայի իրադրության շուրջ: Ապրիլի 5-ին այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը կից պետքարտուղար Կլեման Բոնը RFE ռադիոկայանի եթերում։
Նա դրականորեն է պատասխանել այն հարցին, թե Մակրոնը մտադիր է արդյոք շարունակել հեռախոսազրույցները Պուտինի հետ: «Քննարկումները նախագահ Պուտինի հետ շատ կարեւոր են»,- ասել է նա: «Էմանուել Մակրոնը պահպանում է այդ բանակցային ուղին այդ թվում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խնդրանքով»,- նշել է Բոնը:
Պետքարտուղարի խոսքով՝ «այդ քննարկումներն ուղղված չեն Ուկրաինայի դեմ, դրանք վարվում են հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով»: «Անհրաժեշտ է օգտագործել յուրքանչյուր շանս»,- կարծում Էէ նա: Միաժամանակ, ինչպես նշել է Բոնը, Ռուսաստանի նկատմամբ Ֆրանսիան «հետեւում է պատժամիջոցների քաղաքականությանը՝ ցուցադրելով դիրքորոշման հասատատակամությունը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: