
Կուբան չեղարկում է կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները զբոսաշրջիկների համար

Կուբայի առողջապահության նախարարությունը հաղորդել է ապրիլի 6-ից ինքնուրույն ճամփորդող անձանց համար բոլոր սանիտարական պահանջները չեղարկելու մասին. մուտքի համար պատվաստման եւ ՊՇՌ-թեստի մասին հավաստագրերն այլեւս պետք չեն գա: Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):
Այս տարվա հունվարին իշխանությունները փաթեթային զբոսաշրջիկներին ազատել էին քովիդ-փաստաթղթեր ներկայացնելուց, այժմ այդ միջոցը կտարածվի մնացած բոլորի վրա: Սահմանափակումների մեղմացման պատճառը համաճարակաբանական իրադրության բարելավումն է:
Օտարերկրացիների մուտքի, այդ թվում՝ ռուսաստանցիների համար, այլեւս հարկավոր չէ որեւէտեղեկանք, պարտադիր պահանջներից պահպանվում է միայն դիմակի ռեժիմը:
Սակայն ճշտվում է, որ ճանապարհորդների ժամանումից հետո, այդուհանդերձ, կարող են ուղարկել կորոնավիրուսի ընտրովի թեստավորման: Ռուսաստանից Կուբա ուղիղ չվերթներ այժմ չկան. Հավանա կարելի է հասնել Ստամբուլում տեղափոխով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: