ՀՀ կառավարության օրակարգում այս պահին կան տարբեր հարցեր, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է, իսկ մյուսը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան է,-այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ այդմ, մենք ճիշտ ենք համարում այն հայտարարությունները և քայլերը, որոնք նպաստում են Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և կոմունիկացիոն ուղիների ապաարգելափակման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրագործմանը»,-ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, ՀՀ ԶՈՒ հիմնադիր Նորատ Տեր-Գրիգորյանցը հետևում է Հայաստանի շուրջ զարգացող աշխարհաքաղաքական իրադարձություններին՝ համարելով դրանք վտանգավոր: Ըստ նրա, եթե հայ ժողովուրդը հետևություններ չանի վերջին պատերազմի պարտության պատճառներից, ապա նոր պատերազմը չի ուշանա:
Մերկելը կարող է անցկացնել եւս մի քանի հանդիպումներ «քսանյակի» երկրների ղեկավարների հետ, բայց դրանք առայժմ գտնվում են պլանավորման փուլում:
2020 թվականի դեկտեմբերի 18-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով հայկական զորքերը հետ քաշվեցին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բարենպաստ դիրքերից, և դրանք հանձնվեցին թշնամուն, երկու մարզերում էլ խաղաղ բնակիչները հայտնվեցին թշնամու թիրախում։ Թշնամին ոչ միայն պարբերաբար կրակում է խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, այլ բնակիչների անասուններն է գողանում և քշում իր վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքներ։ Շատ քիչ դեպքերում է հաջողվել հայկական կողմին՝ ռուս խաղաղապահների միջոցով անասուններին վերադարձնել բնակիչներին։
«Ես չեմ ուզում նույնիսկ հավատալ, որ նման բան կարող է տեղի ունենալ, որովհետև դա կլինի սարսափելի հարված, հայոց պետականության ապամոնտաժում, ուղղակի ժամանակի հարց է լինելու։ Մենք պետք է հասկանանք, որ եթե թշնամին է նույնիսկ այդպես կարևորում Արցախը, ապա կարևոր է, չէ՞, Արցախը։ Պետք է հավաքվենք ու այս սթրեսից դուրս գանք, իմանանք ճիշտն ու սխալը, մեր մնայուն արժեքը, Արցախն այդ մնայուն արժեքն է»։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «CNNTürk»-ի ուղիղ եթերում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Կրեմլից նման հանդիպման հերքման բացակայությունն արդեն իսկ հետաքրքիր տեղեկություն է: Ըստ նրա, սովորաբար, երբ հանդիպումները նախապատրաստման փուլում են, հենց այդպիսի հայտարարություններ են հնչում: Տարասովի տեղեկությունների համաձայն ևս՝ նման հանդիպում նախապատրաստվում է, և դա նաև տրամաբանական է, որ հասունացել է:
«Թալիբան» շարժման արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մութաքին Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վան Իի հետ հանդիպմանը խնդրել է օգնել աֆղանցի ձեռնարկատերերին՝ ուղղակիորեն առեւտուր անել չինացի գործընկերների հետ: Այդ մասին հաղորդել է թալիբների ԱԳՆ-ն։
Ամերիկյան Ֆլինտ քաղաքի էկոլոգիական խնդիրների մասին պատմող փաստավավերագրական ֆիլմի, որտեղ տեքստը կարդում է հայտնի դերասան Ալեք Բոլդուինը, կինովարձույթ դուրս գալը անորոշ ժամկետով հետաձգվել է՝ «Ժանգ» (Rust) ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած դժբախտ պատահարի պատճառով:
Ռուսաստանի զբոսաշրջիկները Եգիպտոսի թանկ հյուրանոցների գրթե բոլոր տեղերը վերցրել են նոյեմբերյան երկար հանգստյան օրերի համար: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (ՌՏՕԱ) գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն:
Իսրայելի իշխանությունները նախնական հավանություն են տվել «Սպուտնիկ V»-ով պատվաստված զբոսաշրջիկների մուտքի հնարավորության նախաձեռնությանը. պլանավորում են, որ մուտքը կթույլատրվի նոյեմբերի 15-ից, բայց նախաձեռնությունը դեռ հարկավոր է հաստատել իրավաբանորեն: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է կառավարական աղբյուրը:
«Սպուտնիկ V» պատվաստանյութը պաշտպանում է կորոնավիրուսի բոլոր մուտացիաներից: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Գամալեայի անվան համաճարակաբանության եւ մանրէբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
Գերմանիայի իրավապահ մարմիններն ընդգրկուն գործողություն են իրականացնում Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայի Դաշնային Երկրամասում հանցավոր խմբավորման դեմ, որը, ենթադրաբար, կապված է փողերի լվացման հետ:
Ուելսի արքայազն Չարլզը ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխությունների հարցով 26-րդ համաժողովի շրջանակում հանդես կգա բացման խոսքով: Այս մասին հայտնել է արքայազնի գրասենյակը:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գլազգոյում կայանալիք ՄԱԿ-ի՝ կլիմայական փոփոխությունների 26-րդ համաժողովի շրջանակում հանդիպելու է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ: Այս մասին Ադրբեջանից Թուրքիա վերադառնալու ճանապարհին հայտնել է հենց Էրդողանը:
«Գազպրոմ»-ը պահանջում է մարել 709 մլն դոլարի պարտքը:
Վիետնամի իշխանությունները հոկտեմբերի 27-ին դեռահասներին COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստելու արշավ են սկսել, որպեսզի վերստին բացեն դպրոցները, որոնց աշխատանքն ավելի քան վեց ամիս առաջ դադարեցվել էր կորոնավիրուսի «դելտա» շտամի տարածման պատճառով: Այդ մասին հաղորդել է Associated Press (AP) գործակալությունը:
Ուկրաինայի զինված ուժերը Դոնբասում սահմանազատման գծի վրա գրավել են Ստարոմարևկա գյուղը: Այս մասին հայտարարել է Դոնեցկի ղեկավար Դենիս Պուշիլինը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դմանիսից 17 կիլոմետր հեռավորության վրա Մամիշլարի գյուղում։
Ահաբեկիչները նահանջել են իրաքյան զինված ուժերի գալուց հետո
Աֆղանստանում տնտեսական ճգնաժամը շարունակում է խորանալ, նման միտումը կհանգեցնի էմիգրանտների մեծ հոսքին դեպի հարևան երկրներ: Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Թուրքական մամուլն անդրադարձել է բրիտանական «Financial Times» թերթում հրապարակված մի հոդվածի, որտեղ խոսվում է «Հայաստանի գլխավոր թշնամի Թուրքիայի կողմից Հայաստանին մեկնված ձեռքի» մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Անցյալ շաբաթ աշխարհում ավելի քան 2,9 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, ավելի քան 49 հազարը՝ մահացել: Ինչպես հոկտեմբերի 27-ին հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ախտահարման նոր դեպքերի քանակը յոթ օրում ավելացել է 4 տոկոսով, իսկ մահացու վախճաններինը՝ 5 տոկոսով։
Գերմանացի քաղաքական գործիչները ողջունել են Թուրքիայում Օսման Քավալայի վերաբերյալ հայտարարության հետևանքով սկսված դիվանագիտական ճգնաժամի՝ փոխադարձ քայլերով հաղթահարումը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իսրայելական մասնավոր ինքնաթիռը հոկտեմբերի 26-ին վայրէջք է կատարել էր Ռիադում՝ այդպիսով առաջին չվերթը կատարելով Իսրայելից Սաուդյան Արաբիա:
Շախմատի աշխարհի բազմակի չեմպիոն Անատոլի Կարպովը ութերորդ գումարման Պետդումայի պատգամավոր է դարձել «Միասնական Ռուսաստանից»՝ ստանալով աշխատանքի նախարարության ղեկավարի առաջին տեղակալ Օլգա Բատալինայի մանդատը։
Իրանական կողմը հանդես է գալիս Աֆղանստանի վերաբերյալ անվտանգության եւ հետախուզության ոլորտում տեղեկատվության փոխանակման շուրջը համագործակցության զարգացման օգտին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել Եվրամիության եւ Աֆրիկայի միջեւ նոր համաձայնագրի ստորագրման օգտին՝ միգրացիոն խնդրի կարգավորման նպատակով: Հոկտեմբերի 27-ին այդ մասին հաղորդել էAgence France-Presse-ը (АFP)։