
ԱՊՀ-ի երկրների խաղերը տեղի կունենան Բելառուսի ինը քաղաքներում

2023 թվականին ԱՊՀ-ի երկրների խաղերը կընդունեն Բելառուսի ինը քաղաքներ: Հուլիսի 6-ին այդ մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի սպորտի եւ զբոսաշրջության նախարար Սերգեյ Կովալչուկը:
«Մինսկում տեղի կունենան վոլեյբոլի, գեղարվեստական մարմնամարզության, թեթեւ ատլետիկայի, լողափային ֆուտբոլի, ժամանակակից հնգամարտի եւ գնդակային հրաձգության մրցումները, Մոլոդեչնոյում՝ լողափային վոլեյբոլի մրցաշարը, Գրոդնոյում՝ 3×3 բասկետբոլի եւ ծանր ատլետիկայի մրցումները, Սոլիգորսկում՝ մարզական ըմշամարտի, Բրեստում՝ ձեռնագնդակի մրցումները:
Օրշայում հանդես կգան բասկետբոլիստները եւ թաիլանդական բռնցքամարտի ներկայացուցիչները, Բորիսովում՝ տեղի կունենան մինի ֆուտբոլի մրցումները: Մոգիլյովում կմրցեն լողորդները եւ նետաձիգները, Ժլոբինում՝ հանդես կգան ձյուդոիստները եւ սամբիստները»,- ասել է Կովալչուկը:
2023 թվականին ԱՊՀ-ի երկրների խաղերը տեղի կունենան օգոստոսի 3-ից մինչեւ 15-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: