Իլհամ Ալիևը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հերթական անգամ հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանը, նրա շրջապատը և ընտանեկան թերթը, մեղմ ասած, ինքնախաբեությամբ են զբաղվում:
Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Դավիթ Սասոնին մտադիր չէ 2022 թվականին երկարաձգել ընթացիկ պաշտոնի իր մանդատը: Դեկտեմբերի 15-ին այդ մասին նա հայտնել է Twitter-ի՝ իր էջում:
Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումների շարունակումը: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպմանը:
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանն անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելուն ուղղված Թուրքիայի քայլերին, նախ նշեց, որ այդ առումով, մինչև Արցախի 44-օրյա պատերազմը՝ աշխարհաքաղաքական իրադրությունը Հայաստանի համար շատ ավելի բարենպաստ էր, քան պատերազմից հետո է։
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացները: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին եւ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամադ Էսլամին առաջընթացի են հասել շարունակվող քննարկումների ընթացքում: Այդ մասին հաղորդել է Press TV հեռուստաալիքը:
ԵՄ-ի առանձին երկրներ, այդ թվում՝ Հունաստանը, Իտալիան, Իսպանիան եւ Հունգարիան, դեկտեմբերի 15-ին սկսել են COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստել 5-ից մինչեւ 11 տարեկան երեխաներին:
«Իրավիճակից դուրս գալու ձևեր կան, եթե ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք, եղբայրական երկրների հետ հարաբերությունները զարգացնենք և այդ վտանգները չեզոքացնենք։ Կարծում եմ՝ Ալիևի հայտարարություններին կարձագանքի Մինսկի խումբը, և պարտադիր չէ, որ դա լինի հրապարակային։ Կրկնում եմ՝ սա չպետք է դիտարկենք իրավական հարթությունում, որովհետև որևէ տեղ գրված չէ, որ Ադրբեջանին ինչ-որ միջանցք պետք է տրվի»։
Գերմանիան պատրաստ է Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության, բայց դա չպետք է հասկանալ որպես Բեռլինի միակողմանի նոր «արեւելյան քաղաքականություն»: Այդ մասին հայտարարել է կանցլեր Օլաֆ Շոլցը:
Ադրբեջանը և Թուրքմենստանը շարունակում են բանակցությունները Կասպից ծովում «Դոստլուղ» հանքավայրի համատեղ յուրացման շուրջ: Դրա գործարկման համար կպահանջվի հինգ տարի, որից հետո այն կարող է դառնալ դեպի Եվրոպա «Հարավային գազային միջանցքի» համար գազի աղբյուրներից մեկը, կարծում են փորձագետները: Ռուսական «Լուկօյլը» ցանկանում է մասնակցել նախագծին:
ՄՆ-ը հայտնել է, որ Վաշինգտոնը և արևմտյան երկրները բանակցություններ են վարում Թուրքիայի հետ Բոսֆորի նեղուցով դեպի Միջերկրական ծով ռուսական նավերի անցումն արգելափակելու համար։ Այս հարցն ակտիվորեն քննարկվում է թուրքական կողմի հետ։ Այնուամենայնիվ, Թուրքիան կարծում է, որ կարելի է դիտարկել այլ երկրների ռազմանավերին դեպի Սև ծով ելք տրամադրելու տարբերակը։
Այսպիսով, շատ բան դարձավ չափազանց պարզ և բաց։ Դրա համար անհրաժեշտ էր հասնել Բրյուսել։ Ըստ էության, հաղորդակցությունների շուրջ քննարկումները ոչ թե պրագմատիզմի և տնտեսական օգուտների, այլ քաղաքական նպատակահարմարության հարթությունում են։ Սա նույնպես նորմալ է, բայց միևնույն ժամանակ պետք է հստակ պատկերացում լինի, թե ով և ինչի համար է վճարում և նաև ինչով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Չինաստանի ղեկավար Սի Ծինպինը շփվել են տեսակապով
: Դեկտեմբերի 15-ին 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի արեւմտյան մասում: Այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել այն օրինագծին, որն արգելում է ՉԺՀ-ի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում (ՍՈւԻՇ) արտադրված ապրանքների Միացյալ Նահանգներ ներկրումը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտվել է: Այս մասին իսպանական El País պարբերականին տված հարցազրույցում հայտարերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հավելելով, որ պետք է սովորել ապրել հարևանների պես:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն աջակցություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացներին:
Դեկտեմբերի 15-ին հրդեհ է բռնկել Առեւտրի համաշարհային կենտրոնում (World Trade Center), որը գտնվում է Հոնկոնգ կղզու Քոզուեյ բեյի բանուկ շրջանում, տասնյակ մարդիկ արգելափակված են մնացել շենքում: Այդ մասին հաղորդել է South China Morning Post թերթը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Arleigh Burke (DDG 51) հրթիռային էսկադրային ականակիրն սկսել է Սեւ ծովից Միջերկրական ծով անցումը՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ տարածաշրջանի գործընկերների հետ համատեղ գործողություններ անցկացնելուց հետո: Այդ մասին հաղորդել է ամերիկյան Վեցերորդ նավատորմը:
Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նախօրեին նաև կարճատև առանձնազրույց են ունեցել՝ առանց իր մասնակցության: Այս մասին եվրոպացի գործիչն ասել է ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին:
Արևելյան գործընկերության գագաթնաժողովին կքննարկվի մասնակից երկրների համար ներդրումների մեծ ֆինանսական փաթեթի հարց:
Ռուսաստանում մշակված անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) տեխնիկական տեսանկյունից գերազանցում են թուրքական «Bayraktar» հարվածային անօդաչու թռչող սարքին։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը։
Թուրքական լրատվամիջոցներն ակնհայտ վրդովմունքով են լուսաբանում Ֆրանսիայում ընթացող նախընտրական պայքարի շրջանակում նախագահի թեկնածուների հայանպաստ և հակաթուրքական հայտարարությունները։
Փրկարարներն առնվազն 10 մարդու՝ ենթադրաբար անօրինական միգրանտների մարմիններ են հայտնաբերել Մալայզիայի հարավում նավի խորտակումից հետո: Դեկտեմբերի 15-ին այդ մասին լրագրողներին հայտնել է Ջոհորի նահանգի Հրշեջ եւ փրկարարական ծառայության վարչության ներկայացուցիչը:
Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ դեկտեմբերի 14-ին մեկնարկած ու մի քանի ժամ տևած հանդիպման արդյունքներով հայտարարություն է տարածել՝ քննարկումները համարելով նշանակալի։
Ինդոնեզիայի Արևելյան Ֆլորես շրջանից ոչ շատ հեռու՝ ծովում դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնաս է հասցվել շուրջ 230 բնակելի շինության:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը երկրի զինված ուժերում առաջինն են խզել պայմանագիրը 27 զինծառայողների հետ, ովքեր հրաժարվել են պատվաստվել COVID-19-ի դեմ: Այդ մասին հաղորդել է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով ռազմաօդային ուժերի մամուլի ծառայության ներկայացուցիչ Էնն Ստեֆանեկին։
Գանձախույզները ավերել են Վանի Մուրադիե շրջանում, Աղսորիկ լեռան ստորոտին գտնվող հայկական պատմական Սուրբ Ստեփանոս եկեղեցին:
Վան Կերխովեն նաեւ մեկնաբանել է օմիկրոն շտամի հայտնվելը: «Եթե այն ավելի հեշտ է փոխանցվում, եւ հայտնվում են (վարակման) մեծ թվով դեպքեր, կա՛մ նոր ախտահարվածների պատճառով, կա՛մ նրանց թվում վարակի (հայտնաբերման) պատճառով, ովքեր արդեն պատվաստված են, դեպքերի այդ մեծ թիվը կվերաճի մեծ քանակով հոսպիտալացումների,- պարզաբանել է նա:- Իսկ մեծ քանակի հոսպիտալացումներն առանց այն էլ գերբեռնված համակարգում կհանգեցնի մեծ քանակով մահերի: Այնպես որ դա անհրաժեշտ է»: