ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը կարող է փորձագետների մշտական ներկայության սկիզբ դնել Զապորոժիեի ԱԷԿ-ում
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակության ուղեւորությունը Զապորոժիեի ատոմակայան կարող է կայանում նրա փորձագետների մշտական ներկայության սկիզբ դնել:
Այդ մասին, ինչպես օգոստոսի 26-ին տեղեկացրել է, հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին: «Դա բարդ առաքելություն է: Արդեն բուն ուղեւորությունը ռազմական գործողությունների գոտիով հասարակ գործ չէ»,- ասել է Գրոսին Ֆրանսիայի RFI ռադիոկայանում կայացած հարցազույցում: «Ուստի անհրաժեշտ է ապահովել անվտանգության պայմաններ:
Դա պետք է անել երկու երկրների միջեւ համակարգման միջոցով: Մենք պետք է նաեւ ապավինենք ՄԱԿ-ի աջակցությանը»,- նշել է նա: «Տեխնիկական տեսակետից անհրաժեշտ է սահմանել առաքելության պարամետրերը, որոշել, թե ինչ կարող ենք անել մենք, ինչպես նաեւ, հնարավոր է, հաստատել գործակալության մշտական ներկայությունը տեղում»,- հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրենը:
«Մենք այս ուղեւորությունը պատրաստւմ ենք արդեն ամիսների ընթացքում:
Դրա նպատակն է փորձագետների տեսչական ստուգումն անվտանգության զանազան ասպեկտներով»,- ասել է Գրոսին: Նա հիշեցրել է, որ «ատոմակայանը դարձել է գրոհների օբյեկտ»: «Եղել են նաեւ Էլեկտրամատակարարման խնդիրներ, որոնք առաջանում են մինչ օրս»,- նշել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը: «Մենք պետք է օգնենք կայունացնելու իրավիճակը»,- ասել է նա:
Օգոստոսի 25-ին Գրոսին հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որը նրան հավաստիացրել է Զապորոժիեի ատոմակայանում առաքելությանն աջակցելու հարցում: Էներգոդարում Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուսական զորքերի վերահսկողության ներքո: Ինչպես հայտարարել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում, վերջին օրերին ուկրաինական ուժերը մի քանի հարված են հասցրել կայանի տարածքին՝ օգտագործելով, մասնավորապես, անօդաչուներ, ծանր հրետանի եւ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Մեծավ մասամբ գրոհները դիմագրավում են հակաօդային պաշտպանության համակարգերը, սակայն արձանագրում են, որ արկեր են ընկնում ենթակառուցվածքի օբյեկտների եւ միջուկային թափոնների պահեստարանի շրջանում, ինչը ճառագայթման արտահոսքի սպառնալիք է ներկայացնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: