«24 մլն-ով բանակից ազատվելու ծրագիրը հենց Ալիևի հայտարարության դրսևորումն է»․ Ալեն Ղևոնդյան

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամիսներ առաջ Ի. Ալիևն իր հարցազրույցներից մեկում նշեց, որ ոչ միայն Արցախում չպետք լինեն զինված ուժեր ու անվտանգության ստորաբաժանումներ, այլև Հայաստանը առհասարակ բանակ չպետք է ունենա:

24 մլն-ով բանակից ազատվելու ծրագիրը հենց դրա դրսևորումն է, որը իրականացնում է ՀՀ-ի երիտթուրքական կառավորությունը՝ որպես հրահանգ:

Շատ չեմ մանրանում, թե դա ինչի է հանգեցնելու, բայց դա լինելու է զինված ուժերի ոչնչացման քայլերից մեկը: Կլինեն այլ քայլեր ևս կապված աղանդավորների ու սեռ փոքմասնությունների հետ կապված: Էս ամենի մասին հերթական հարցազրույցներիցս մեկում կանդրադառնամ, երբ «արձակուրդային» ռեժիմից դուրս գամ:

Ի դեպ, լավ ուսումնասիրեք Ալեքսանդրապոլի պայմանագիրը. թուրքերն ու ադրբեջանցիները նման մի բան են նախատեսում հայկական կողմի հետ ստորագրել. կենտրոնացեք հատկապես նրա գաղտնի հավելվածի վրա:
Salam Ermenistan …»։

Տեսանյութեր

Լրահոս