Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերին Հայաստանում

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների կառավարությունների ղեկավարներն օգոստոսի 26-ին Չոլպոն Աթայում կայացած հանդիպմանը պայմանավորվել են Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերին Հայաստանում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Մասնավորապես, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչն առաջարկել Է նիստն անցկացնել դեկտեմբերի 1 – 2-ը: Դրան ի պատասխան, ՌԴ-ի վարչապետ Միխայիլ Միշուստինը նշել Է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ առաջարկել է հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերի 20-21-ը: «Ինձ թվացել է, որ մենք դրա շուրջ համաձայնություն ունեինք»,- ասել Է Ռուսաստանի նախարարների կաբինետի ղեկավարը:

Դրանից հետո վարչապետները մեկ անգամ եւս քննարկել են հաջորդ հանդիպման անցկացման ժամկետը եւ կոլեկտիվ կերպով որոշել, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կկայանա հոկտեմբերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031