Մակրոնն օգտակար է համարում Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը՝ պատրաստվող խմբագրությամբ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրն այն տեսքով, որով դա պատրաստվում է, օգտակար կլինի: Օգոստոսի 26-ին այս կարծիքն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Ալժիր կատարած այցի ընթացքում:

«Մենք ամենայն ուշադրությամբ ենք մոտենում Իրանի հետ հավասարակշռված համաձայնագրի ընդունանմանը»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը: Նա նշել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) աշխատանքն այդ համաձայնագրի շուրջ «չպետք է ենթարկվի քաղաքական ճնշման»: «Եթե համաձայնագիրը կնքվի առաջարկվող տեսքով, ապա այն օգտակար կլինի»,- կարծում է Մակրոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031