Ադրբեջանական բանակը մտել է Բերձոր, Սուս և Աղավնո. Ալիև

Ադրբեջանական բանակն ուրբաթ օրը մտել ու տեղակայվել է Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր վարչական կենտրոնում, Աղավնո և Սուս գյուղերում (Լաչին)։ Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքսը», այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այսօր՝ օգոստոսի 26-ին, մենք՝ ադրբեջանցիներս, վերադարձել ենք Լաչին քաղաք (օկուպացված Բերձոր։- խմբ.)։ Ադրբեջանական բանակը տեղակայվել է Լաչին քաղաքում, վերցված են վերահսկողության տակ Զաբուխ (Աղավնո) և Սուս գյուղերը»,- թվիթերի իր էջում գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031