Բաժիններ՝

Չինաստանը 35 ինքնաթիռ և 8 ռազմանավ է ուղարկել Թայվան

Թայվանի զինված ուժերը կղզու մոտ Չինաստանի 35 ինքնաթիռ եւ 8 ռազմանավ են նկատել։ Այս մասին նշված է Թայվանի պաշտպանական գերատեսչության ամենօրյա ամփոփագրում:

«Օգոստոսի 26-ի ժամը 17: 00-ի դրությամբ Թայվանի զինված ուժերը գրանցել են Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի 35 ինքնաթիռ եւ 8 ռազմանավ՝Թայվանի մերձակա ծովային և օդային տարածքում», – ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ 18 ինքնաթիռ հատել են Թայվանի նեղուցի այսպես կոչված «միջին գիծը», որոնց թվում է՝ 8 Սու-30 կործանիչ, 3՝ «J-11», 4՝ J-16 և 3՝ J-10:

Գերատեսչությունը հայտնել է, որ Թայվանը օդային ուժեր է ուղարկել իրավիճակին հետևելու համար, ռադիոնախազգուշացումներ է տվել, ինչպես նաեւ զենիթահրթիռային համալիրներ է տեղակայել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031