
Բերձորում արդեն բացվել է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության գրասենյակը

Բերձորում արդեն բացվել է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության գրասենյակը։ Նշենք, որ Բերձորը այսօրվանից անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս մասին գրում է tert.am-ը։
Հիշեցնենք` օգոստոսի 5-ին հայտնի է դարձել, որ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։
Դրանից մեկ օր առաջ` օգոստոսի 4-ին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ Լաչինի միջանցք կոչվող ճանապարհի այլընտրանքային հատվածի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են ու մինչև գարուն կավարտվեն։
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում ասվում է, որ երեք տարում Արցախը Հայաստանի հետ կապող նոր ճանապարհի նախագիծ է լինելու։