Բաժիններ՝

ՄԱԿ-ը կոչ է անում Տաջիկստանի իշխանություններին դադարեցնելու աֆղանցիների արտաքսումը

ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը (ՓԳԿՎ) լուրջ անհանգստություն է հայտնել Տաջիկստանում աֆղանցի փախստականների հետ կապված իրադրության առնչությամբ, որոնցից շատերը ենթարկվում են ձերբակալությունների եւ արտաքսման: Այդ մասին հաղորդում է ՄԱԿ-ի կայքը:

«Տաջիկստանը պետք է դադարեցնի փախստականների ձերբակալումն ու արտաքսումը, գործողություններ, որոնք հստակ սպառնալիքի տակ են դնում մարդկանց կյանքը»,-հայտարարել է ՓԳԿՎ-ի ներկայացուցիչ Էլիզաբեթ Տանը: Նա հիշեցրել է, որ փախստականների հարկադրական վերադարձը հակասում է չվտարելու օրենքին ու սկզբունքին, որը փախստականների իրավունքների միջազգային օրենսդրության անկյունաքարն է:

Վարչությունում տեղեկացրել են վերջերս տեղի ունեցած միջադեպի մասին, որը կապված է հինգ աֆղանցիների արտաքսման հետ:

Նրանց թվում է մայրը՝ երեք երեխաների հետ: Չնայած ՓԳԿՎ-ի միջամտությանը, նրանք բոլորը օգոստոսի 23-ին հարկադրաբար Աֆղանստան են վերադարձել Տաջիկստանի հյուսիս-արեւելքում գտնվող Պանչի Պոյոն սահմանային անցակետով: Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2021 թվականից ՓԳԿՎ-ում գրանցվել են Տաջիկստանում փախստականների ձերբակալման, նրանց երկրից վտարման եւ այն անձանց համար մուտքի արգելքի կարգադրություններ տալու բազմաթիվ դեպքեր, ովքեր միջազգային պաշտպանության կարիք ունեն:

«Մենք մշտապես կոչ ենք անում Տաջիկստանի իշխանություններին տարածք մուտքի հնարավորություն տալ նրանց, ովքեր Աֆղանստանում փրկվում են հակամարտությունից ու դրա հետեւանքներից, եւ դադարեցնել հետագա արտաքսումը»,-հավելել է ՓԳԿՎ-ի ներկայացուցիչ Էլիզաբեթ Տանը: Նա հիշեցրել է Աֆղանստանում կանանց ու աղջիկների իրավունքների հետ կապված իրադրության մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս