Ռուս խաղաղապահները ոչ բոլոր հենակետերն են ապամոնտաժելու․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախի եւ Հայաստանի իշխանությունները Բերձորը, Աղավնոն, Ներքին Սուսը երեկ վերջնականապես հայաթափեցին՝ օգոստոսի 25-ն Ալիեւի սահմանած նախնական ժամկետն էր։ Սակայն վերջնաժամկետը երկարաձգվել է մինչեւ սեպտեմբերի 1-ը։
Դա է պատճառը, որ ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքից իրենց հենակետերը դեռ չեն ապամոնտաժել, շարունակում են իրենց գործառույթներն իրականացնել։ Բերձորն ադրբեջանցիների վերահսկողության տակ կանցնի մի քանի օրից։
Արցախի մեր աղբյուրների կարծիքով՝ առավելագույնը մեկ շաբաթից պատրաստ կլինի Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհի ժամանակավոր հատվածը։ Սակայն որոշ լուրեր կան, որ Բերձորից, այնուամենայնիվ, ռուս խաղաղապահները ոչ բոլոր հենակետերն են ապամոնտաժելու։ Ավելին, նոր ճանապարհի վրա էլ նրանց հենակետերից մեկը կդրվի Աղավնո գյուղում, եւ գյուղի մի հատվածում կտեղակայվի նրանց ռազմաբազան»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում