
Եթե ինձ մնար, վաղուց կվերցնեի Կիևը, բայց Պուտինը թույլ չի տալիս. Կադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է Կիևը գրավելու և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հարցաքննության նկուղում նստեցնելու ցանկության մասին։ Այդ մասին, ըստ tert.am-ի՝ նա ասել է Telegram ալիքում։
«Ես մասնակցել եմ, մասնակցում եմ և մասնակցելու եմ հատուկ ռազմական գործողությանը։ Եվ ես կազատեմ այն մարդկանց, որոնց դուք տանջել եք այս տարիների ընթացքում։ Եթե ինձ մնար, ես վաղուց կվերցնեի Կիևը։ Իսկ Զելենսկին և նմանները կգտնվեին նկուղում՝ հարցաքննությունների համար: Այնպես որ շնորհակալություն հայտնիր Պուտինին, որ թույլ չի տալիս վերցնել Կիևն ու քեզ տեղը տեղին հարցաքննել»,- ասել է Կադիրովը:
Այսպես, Կադիրովը պատասխանել է Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից առաջադրված մեղադրանքներին։ Գործակալությունը նրան մեղադրել է 2022 թվականի փետրվար-մարտին Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների պլանների մշակմանը մասնակցելու համար։