Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լուրը հաստատեցի նաև քրդական հավաստի աղբյուրներից։ Այո՛, Հայաստանի ծախու իշխանությունը թշնամական Թուրքիային է հանձնել Քրդստանի բանվորական կուսակցության երկու զինյալի։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների շրջանակում հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը միջազգային տրանսպորտային ցանցի անբաժանելի մասն է»:
Իրանը պետք է կոշտ արձագանքի բողոքի ցույցերին, որոնք տեղի են ունենում երկրում Մահսա Ամինիի մահից հետո, ով ձերբակալվել էր ոստիկանության կողմից։ Այս մասին, ըստ Reuters-ի, հայտարարել է հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին։
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ իրադրության փոփոխություն չի արձանագրվել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը հայտարարել է, որ կարող է հեռախոսազրույց ունենալ իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ՝ քննարկելու Անկարայի կողմից F-16 կործանիչներ գնելու հարցը, գրում է Daily Sabah-ը։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սդպտեմբերի 24-ին Նյու Յորքում հանդիպել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Վերջին մեկ օրվա ընթացքում Մոսկվայում հայտնաբերվել է COVID-19-ի 4101 դեպք, 31 մարդ մահացել է։ Ւնչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հոսպիտալացվել է COVID-19-ով 247 հիվանդ:
Թուրքիայի վիճակագրական ծառայությունը թեև հայտարարում է, որ երկրում գործազրկությունը նվազել է, բայց ըստ ընդդիմադիր լրատվամիջոցների հրապարակումների՝ պատկերն իրականում այլ է և արձանագրված ցուցանիշները հակառակն են ցույց տալիս։
«Եռաբլուրում նրանք ցույց տվեցին, թե ինչ արժեք ունեն իրենց համար այն մարդիկ, ովքեր իրենց կյանքով են կերտել անկախությունը: Նվազագույն խղճի խայթ ու ամոթի զգացում չունեցան՝ գոնե չեղարկելու իրենց այդ այցը, եթե դա կարող էր բերել նման արձագանքի: Իրենք ընդհանրապես թքած ունեն և գործում են «ինչ անում ենք՝ լավ ենք անում» սկզբունքով: Այդպես մտածողների քիթը միշտ հետո մի լավ տեղ կոտրվում է, դրա ժամանակն էլ կգա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
Արցախի ամբողջական հանձնման հարցի շուրջ բանավոր պայմանավորվածությունը կայացել է դեռևս 2020-ի նոյեմբերի 9-ին։ Մեր հանրույթը, նաև փորձագիտական շրջանակները երբեմն չեն ցանկանում հավատալ այն ամենին, ինչը նրանց միտքը չի կարողանում վերլուծել։ Սեպտեմբերի 13-14-ի պատերազմն իմիտացիոն էր, քանի որ պետք էր լեգիտիմացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը հայ հանրույթի և էլիտաների շրջանում։
«Ընկերուհիս՝ Սուսաննա Մարգարյանը, հերոսաբար զոհվեց Ջերմուկում, նա պայքարող տեսակ էր, պարզ ու սիրով լի իր հայրենիքի ու ընկերների հանդեպ։ Կռվից հետո պիտի հավաքվեինք իմ տանը, ընդունված է, որ մարտական ընկերներով միշտ մեր տանն ենք հավաքվում։ Կոմանդոսը և շատերն էին սիրում մեր տանը հավաքվել, պատերազմի ժամանակ այն վերածվում է շտաբի։ Ցավոք, Կոմանդոսի մահից հետո չենք հավաքվել»։
#ՀԻՄԱ. Նիկոլ-Ալիև փոխանցումներով խաղը, օտարերկրյա գործակալները. ինչպես դուրս գալ իրավիճակից. Էդգար Էլբակյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի դիտարկմամբ, պետք է ելնել այն կանխավարկածից, որ Ադրբեջանը փորձելու է մեզ հանկարծակիի բերել և հանկարծակիության պահն աշխատացնել հնարավորինս արդյունավետ:
Պեկինում սեպտեմբերի 24-ին իրավիճակը հանգիստ է, Չինաստանի մայրաքաղաքի բնակիչները զբոսնում են զբոսայգիներում և գնումներ կատարում, անվտանգության միջոցների ուժեղացում չկա: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները սեպտեմբերի 23-ին տեսակցել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։
ՌԴ պաշտպանության նոր` նյութատեխնիկական ապահովման հարցերով փոխնախարար է նշանակվել գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը: Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
Ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ ռազմաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում չափազանց լարված է՝ պայմանավորված այստեղ Ռուսաստանի վերադիրքավորման հետ։
«Ռոսէներգոատոմը» (Ռոսատոմի էլեկտրաէներգետիկական ստորաբաժանման մաս) բանակցություններ է վարում Հայաստանում տվյալների մշակման կենտրոնի կառուցման վերաբերյալ։ Այս մասին Kazan Digital Week ֆորումում ասել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Միգալինը։
Ազգային գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե հայտարարենք, որ ամբողջ հայ ժողովուրդը՝ մայր հայրենիքում, վիրավոր Արցախում ծվարած, թե աշխարհի ամենատարբեր անկյուններում սփռված, այսօր խորը անապահովության եւ անորոշության մեջ է գտնվում։
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին սեպտեմբերի 24-ին ափսոսանք է հայտնել, որ ուկրաինական իշխանությունները որոշում են կայացրել զրկել Իսլամական Հանրապետության դեսպանին հավատարմագրումից և զգալիորեն կրճատել Կիևում դեսպանատան դիվանագիտական անձնակազմը։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը:
Թեհրանը պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել Երևանի և Բաքվի հետ` խնդիրների և տարաձայնությունների խաղաղ կարգավորմանն աջակցելու համար: Այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանն ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Նիկոլը, խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը, առանց դիմադրության հանձնեց Բերձորն ու Աղավնոն։
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն ահազանգում է՝ մենք հասել ենք մի վիճակի, երբ պետք է խոսենք ոչ թե պետականության կորստի, այլ այս տարածաշրջանում մեր ֆիզիկական ներկայության մասին։
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Չդադարող պատերազմ. ինչպե՞ս և ո՞վ նախապատրաստեց ու բերեց կանգ չառնող այս պատերազմը» խորագիրը կրող քննարկման ժամանակ շեշտեց՝ 44-օրյա պատերազմի օրերին Հայաստանը մենակ էր մնացել դիվանագիտական ճակատում:
«Պետական կառույցներում կոնկրետ անորոշություն էին ստեղծում կարդային հավալայով՝ մարդկանց անընդհատ այստեղ-այնտեղ տեղափոխելով, և դա այն դեպքում, երբ նրանք դեռ չէին էլ հասցրել իրենց պաշտոններին սովորել, իսկ 18-19 տարեկաններին բերում նշանակում էին խորհրդականներ։
Ֆրանսիայի ծովային ծառայությունները Լա Մանշի ջրերում փրկել են 65 միգրանտի, որոնք փորձել են նավով անօրինական մուտք գործել Մեծ Բրիտանիա։
«Արցախը հանձնվեց ժողովրդավարության բրենդի ներքո». Արմեն Աշոտյան
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, սակայն հույս ունի, որ երկու կողմերն էլ դեէսկալացիայի կգնան: