Վաշինգտոնում մեկնարկել է Արարատ Միրզոյանի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը

Քիչ առաջ Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։

Ամերիկյան կողմից, բացի Պետքարտուղար Բլինքենից, հանդիպմանը մասնակցում են ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանը, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոն, ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը և ևս երեք ներկայացուցիչ, իսկ հայկական կողմից փոխարտգործնախարարներ Վահե Գևորգյանը, Վահան Կոստանյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Դավիթ Կարապետյանը։

Ինչպես հայտնի է՝ Վաշինգտոնում են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, ովքեր, ըստ որոշ տեղեկությունների, 45 րոպեից համատեղ հանդիպում կունենան ԱՄՆ պետքարտուղարի հետ։ Կրկին, ըստ շրջանառվող տեղեկությունների, վաշինգտոնյան բանակցությունները կարող են տևել մի քանի օր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031