
Թուրքիան նվազեցնում է էլեկտրաէներգիայի ներմուծումը

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի և առևտրի նախարարության կողմից կազմված տվյալների համաձայն՝ 2023-ի մարտին երկրի ընդհանուր ներմուծման ծավալներն աճել է 3.4%-ով: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ այն կազմել է 31 մլրդ 936 մլն, որից ներմուծվող Էլեկտրաէներգիայի համար վճարվող գումարը կազմել է 5 մլրդ դոլար:
Իսկ 2023-ի առաջին եռամսյակում Թուրքիա ներմուծվող էլեկտրաէներգիայի ընդհանուր վճարման ենթակա գումարը 14.5% նվազելով, կազմել է 21 մլրդ 381 մլն 32 հազար դոլար:
Նշենք, որ նախորդ տարվա մարտին Թուրքիան Էլեկտրաէներգիայի համար վճարել էր 8 մլրդ 410 մլն 156 հազար դոլար, որն էլ խոսում էր նախորդ տարվա նույն ամսվա համեմատ վճարի 30.5%-ով նվազելու մասին:
Հավելենք, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը տեսակապով մասնակցում են Միջերկրական ծովի ափին Մերսին նահանգում կառուցվող թուրքական «Աքքույու» ատոմակայանում միջուկային վառելիքի բեռնման արարողությանը։