Թուրքիայում կրճատվել է կյանքի միջին տևողությունը

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը տվյալներ է ներկայացրել երկրում 2018-2021թթ-ի կյանքի միջին տևողության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ կյանքի միջին տևողությունը 2018-20թթթ. համեմատությամբ 2019-21թ-ին կրճատվել է՝ 78․3-ից դառնալով 77․7 տարի։

2018-20թթ տղամարդկանց դեպքում միջին տևողությունը կազմել է 75․6 տարի, իսկ կանանց դեպքում՝ 81․1, մինչդեռ 2019-21թթ-ին ցուցանիշներն անկում գրանցելով կազմել են տղամարդկանց դեպքում 75, իսկ կանանց դեպքում՝ 80․5 տարի։

Նշվում է, որ երկրի որոշ շրջաններում բնակչությունն ավելի երկարակյաց է։ Այսպես, 2018-2020թթ. ցուցակներում այդ շարքը գլխավորում է Թունջելին (84․1 տարի), որին հետևում են Մուղլան (84 տարի) և Տրապիզոնը (83․8 տարի)։

Մեծ քաղաքներում ևս նկատվել են երկարակեցության բարձր ցուցանիշներ։ Մայրաքաղաք Անկարայում կյանքի միջին տևողությունը կազմել է տղամարդկանց համար 76․5, իսկ կանանց համար 82 տարի, իսկ Ստամբուլում տղամարդկանց դեպքում 76․2, իսկ կանանց դեպքում՝ 82 տարի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031