Բաժիններ՝

Իրանի խորհրդարանը պաշտոնանկ է արել երկրի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարին

Իրանի խորհրդարանը պաշտոնանկ է արել երկրի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինին կիրակի օրը տեղի ունեցած անվստահություն հայտնելու նիստում, որը վարել է օրենսդիր մարմնի նախագահը՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Այս մասին գրել է պետական Mehr գործակալությունը։

Խորհրդարանի 162 պատգամավոր դեմ է քվեարկել Ֆաթեմի Ամինին, իսկ նրա օգտին քվեարկել է 102 պատգամավոր: Երկու պատգամավոր ձեռնպահ է քվեարկել։

Իրանի Սահմանադրության համաձայն՝ օրենսդիրները կարող են իմփիչմենտի ենթարկել նախարարներին, երբ նրանք դա անհրաժեշտ գնահատեն։ Իմպիչմենտի միջնորդություն կարող է ներկայացվել, երբ այն ունի առնվազն 10 ստորագրություն։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին նույնպես մասնակցել է իմփիչմենտի նիստին՝ պաշտպանելու իր նախարարին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930