Բաժիններ՝

Կատուն կոմայից փրկել է դիաբետիկ տիրոջը

Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքի բնակչուհի 51-ամյա Ամանդա Ջեյմսոնը, ով տառապում է շաքարային դիաբետով, գիշերը քնելուց հետո ուշագնաց է եղել արյան մեջ շաքարի շատ ցածր մակարդակի պատճառով: Դեպքից հետո նրա կատուն՝ Ուիլոուն, սկսել է կծել նրա ոտքերը, այնուհետև ցատկել է Ջեյմսոնի զուգընկերոջ՝ 57-ամյա Ռեյ Շերվուդի վրա, ով հյուրասենյակում քնել էր հեռուստացույցի առաջ։ Կատուն արթնացրել է տղամարդուն և տարել ննջասենյակ, որտեղ Շերվուդը պարզել է, որ Ջեյմսոնը չի արձագանքում ձայներին և հպմանը: Տղամարդը շտապ օգնություն է կանչել։

Տանտիրուհու հերոսական փրկության համար կատուն առաջադրվել է National Cat Awards մրցանակաբաշխությանը: Կենդանին անցել է մրցույթի եզրափակիչ փուլ և հայտնի դարձել ամբողջ երկրում: Այս մասին հայտնում է Sky News-ը։Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքի բնակչուհի 51-ամյա Ամանդա Ջեյմսոնը, ով տառապում է շաքարային դիաբետով, գիշերը քնելուց հետո ուշագնաց է եղել արյան մեջ շաքարի շատ ցածր մակարդակի պատճառով: Դեպքից հետո նրա կատուն՝ Ուիլոուն, սկսել է կծել նրա ոտքերը, այնուհետև ցատկել է Ջեյմսոնի զուգընկերոջ՝ 57-ամյա Ռեյ Շերվուդի վրա, ով հյուրասենյակում քնել էր հեռուստացույցի առաջ։ Կատուն արթնացրել է տղամարդուն և տարել ննջասենյակ, որտեղ Շերվուդը պարզել է, որ Ջեյմսոնը չի արձագանքում ձայներին և հպմանը: Տղամարդը շտապ օգնություն է կանչել։

Տանտիրուհու հերոսական փրկության համար կատուն առաջադրվել է National Cat Awards մրցանակաբաշխությանը: Կենդանին անցել է մրցույթի եզրափակիչ փուլ և հայտնի դարձել ամբողջ երկրում: Այս մասին հայտնում է Sky News-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս