
Վրաստանում մեկ մարդ է ձերբակալվել ուրան իրացնելու մեղադրանքով

Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) փոխանցմամբ՝ Վրաստանում ռադիոակտիվ նյութերի անօրինական իրացման մեղադրանքով մեկ անձ է ձերբակալվել: Այս մասին գրում է aliq.ge-ն։
«Ռադիոլոգիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված զանգվածը, որը հայտնաբերվել է խուզարկության ժամանակ, պարունակում է ռադիոակտիվ նյութ՝ ուրան, պատկանում է միջուկային նյութերի կատեգորիային»,-հայտնել են ՊԱԾ-ից:
ՊԱԾ-ից նշել են՝ հետաքննչական գործողություններն իրականացվել են Վրաստանի դատախազության աշխատակիցների հետ միասին. «Ձերբակալվածը ծրագրում էր ռադիոակտիվ նյութը վերցնել Փոթի քաղաքում 2 մլն դոլարի դիմաց, երբ նրան ձերբակալեցին»։
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի առաջին մասով, որը վերաբերում է ռադիոակտիվ նյութերը անօրինական պահելուն և իրացնելուն, նախատեսվում է 5-10 տարվա ազատազրկում։