«Ադրբեջանական անցակետի գործարկումը թույլ է տալու ադրբեջանցիներին անձնագրային նույնականացման պահին հենց տեղում բռնել ու գերի վերցնել բոլոր «անցանկալի» հայերին»

Ալինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գորիսից Ստեփանակերտ ճանապարհին՝ մինչև Հակարի գետի վրա ապօրինաբար տեղակայված ադրբեջանական հսկիչ-անձնագրային կետը հասնելը, տեղակայված են ՀՀ ԱԱԾ սահմանապահները, և ծառայություն են իրականացնում արցախցի ոստիկանները, որոնք, բնականաբար, քաջատեղյակ են իրավիճակին և գիտեն, որ այդ անցակետում ադրբեջանցիներն են։

Ասել է, թե հասնել անցակետին հնարավոր է միայն հայկական կողմի գիտությամբ և թույլտվությամբ։ Սահմանին ծառայություն իրականացնող հասարակ սահմանապահին ու ոստիկանին նման թույլտվություն տալու իրավունք կարող է տալ վերադասը, վերադասին էլ՝ քաղաքական իշխանությունը։

Ի՞նչ է սա նշանակում։

Սա նշանակում է, որ անօրինական տեղադրված ադրբեջանական անցակետում նկարահանված տեսանյութը չէր կարող իրականություն դառնալ առանց Երևանի և Ստեփանակերտի թողտվության, համաձայնության և ադրբեջանցիների հետ ինչ-ինչ համաձայնությունների։ Փաստացի սա լավ կազմակերպված «հայ»-ադրբեջանական բեմականացում էր, որը հաջողությամբ մարսվելու դեպքում մի մեծ քայլ է լինելու դեպի Արցախի ադրբեջանականացում՝ ամբողջական հայաթափման ելքով։

Մի կարևոր նկատառում էլ․ ադրբեջանական անցակետի գործարկումը թույլ է տալու ադրբեջանցիներին անձնագրային նույնականացման պահին հենց տեղում բռնել ու գերի վերցնել բոլոր «անցանկալի» հայերին, հատկապես՝ Արցախյան առաջին պատերազմի, ապրիլյան ռազմական գործողությունների ու 44-օրյա պատերազմի մասնակիցներին։
Եվ սա, կրկնեմ, Երևանի ու Ստեփանակերտի գիտությամբ, թողտվությամբ ու համաձայնությամբ․․․»։

Տեսանյութեր

Լրահոս