Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը՝ հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու մտադրության մասին։
ՌԴ և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էբրահիմ Ռայիսիի բանակցությունները հագեցած են եղել. այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ տեղեկացնելով, որ հիմնական հարցերը շարադրված են եղել ողջույնի հայտարարություններում, որոնք նեղ կազմով հանդիպման սկզբում արել են նախագահները։
ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը։ Այս մասին X–ի իր միկրոբլոգում գրել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, իհարկե, ողջունեց, որ ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ գերիների մի մասը վերադարձվում է, բայց կան շատ այլ գերիներ, որոնք շարունակում են մնալ Ադրբեջանի կալանավայրերում, նրանք նույնպես պետք է վերադարձվեն։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր հերթին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ առանձին հեռախոսազրույցներում շեշտել է քաղաքացիական անձանց պաշտպանելու «ծայրահեղ անհրաժեշտությունը», այդ թվում՝ հումանիտար միջանցքների բացումը, որպեսզի մարդիկ կարողանան դուրս գալ ռազմական գործողությունների գոտուց։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, համաձայն որի՝ երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: Ըստ հայտարարության՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ), ի պատասխան դեկտեմբերի 7-ին կատարված գնդակոծումների, հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքում գտնվող թիրախների։
Ամերիկացի հայտնի տնտեսագետ և հրապարակախոս, «Սև կարապը» գրքի հեղինակ Նասիմ Թալեբը X-ի իր էջում աջակցություն է հայտնել հայտնի գործարար և բարեգործ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, որը շինծու մեղադրանքներով կալանավորվել է ադրբեջանցիների կողմից։
Այսօր ԱԺ-ում լրագրողներն Արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանից հետաքրքրվեցին՝ Հայաստանն ու Ադրբեջանը, բացի երեկվա համատեղ հայտարարությունից, ի՞նչ այլ քայլեր են ձեռնարկելու՝ միմյանց միջև վստահության ապահովման համար։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի համատեղ հայտարարությանը։
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ նիստում «հաստատել է ԱՊՀ անդամ պետությունների պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը ԶՀԽՀ շրջանակներում՝ ամրապնդելու փոխգործակցությունը կայուն խաղաղության և միջազգային անվտանգության ապահովման համար»:
726 միլիոն դոլար կհատկացվի «Կորուստների և վնասների» ֆինանսավորման համար՝ աջակցելու կլիմայի ճգնաժամի առաջնագծում գտնվողներին։ 3,5 մլրդ դոլար կհատկացվի «Կանաչ կլիմայի հիմնադրամին», 133,6 միլիոն դոլար՝ «Ադապտացիայի հիմնադրամին», 129,3 միլիոն դոլար՝ «Ամենաքիչ զարգացած երկրների հիմնադրամին», 31 միլիոն դոլար՝ «Կլիմայի փոփոխության հատուկ հիմնադրամին»։
Երեկ ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին։
Տարբեր սոցիալական ցանցերում տեսանյութեր են տարածվել, որոնցում երևում են Կանաչ գոտում ընկած հրթիռները։ Al Jazeera-ի հատուկ բաժինը հաստատել է, որ հրթիռներն ընկած են ԱՄՆ դեսպանատան մոտ։
Եվրամիությունը կարևոր քաղաքական քայլ է համարում Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը և պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Ռազմավիրական ճանապարհը Վլադիկավկազից տանում է Թբիլիսի Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով ՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մնացած երկրների հետ։ Ռուսական հատվածում մայրուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով։ Ձմռանը ճանապարհը հաճախ փակվում է վատ եղանակի պատճառով:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, համաձայն որի՝ երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:
Միլլերը հավելել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի մեծապես աջակցել տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու ջանքերին։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Լոնդոն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թիմ Բարոունի հետ։
Միշելը նաև ողջունել է պահվող անձանց ազատ արձակումը և երկու երկրներին կոչ արել շուտափույթ կերպով խաղաղության համաձայնագիր կնքել։
Երեկվա օրը լի էր մի քանի կարևոր զարգացումներով, որոնցից մեկին՝ Ադրբեջանում հայտարարված արտահերթ ընտրությունների թեմային ուզում եմ հրավիրել ձեր ուշադրությունը։
Չինաստանի համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների 10 խմբեր տեղակայվել են լաբորատորիայում՝ գիտական փորձեր կատարելու։
Դեկտեմբերի 6-ին մեկնարկած բանակցությունները դեռ շարունակվում են։ Դրանց առանցքում է կենսաչափական հսկողության օգտագործումը, որն օրենսդիրները ցանկանում են արգելել:
Ստոկհոլմի «Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» ավագ գիտաշխատող Նան Թիան վերլուծական հոդված է հրապարակել Ուկրաինայում ընթացող պատերազմի վերաբերյալ։
Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների «մեծ առաջընթացը»` նշելով, որ նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
ԵՄ բնակիչների ավելի քան 70 %-ն ակնկալում է, որ իրենց կենսամակարդակը կնվազի 2024 թվականին։ Եվրոպացիների ավելի քան մեկ երրորդն (37 %) արդեն իսկ դժվարանում է վճարել հաշիվները։
Ռուսաստանը Չինաստանի և ԱՄԷ-ի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ է խնդրել՝ կապված Գազայի հատվածում իրավիճակի սրման հետ։
Ադրբեջանական ԶԼՄ-ները շրջանառում են Հայաստան վերադարձող 32 գերիների անունները։ Նշվում է, որ 32 անձանցից 26-ը ձերբակալվել է 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի շրջանում։
Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չեն գործում, սակայն այդ թեման տաբու է Եվրամիության բարձրագույն մարմիններում։ Այդ մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։