«Երբ գերիների վերադարձը տեղի չի ունեցել «բոլորը՝ բոլորի դիմաց» բանաձևով, տարակուսելի է, որ Բաքվին վերադարձվում է դատապարտյալ, որը պատիժը կրում է սպանության համար». Սուրենյանց
Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իրէջում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի համատեղ հայտարարությանը՝ գրելով.
«● ուրախալի և ողջունելի է 32 հայ ռազմագերիների վերադարձի փաստը,
● խրախուսելի են քայլերը, որոնք կարող են վստահության միջավայր ձևավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև,
● մտահոգիչ է, որ գերիների (ձերբակալվածների) վերադարձը տեղի չի ունեցել «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով, ինչը գործընթացը վերածում է առևտրի, որը շահեկան է Ադրբեջանի համար,
● այն պարագայում, երբ գերիների վերադարձը տեղի չի ունեցել «բոլորը՝ բոլորի դիմաց» բանաձևով, տարակուսելի է, որ Բաքվին վերադարձվում է դատապարտյալ, որը պատիժը կրում է սպանության համար,
● Ադրբեջանը հետ է ստացել իր բոլոր զինծառայողներին, մինչդեռ մեր նվազագույնը մի քանի տասնյակ ռազմագերիներ շարունակելու են մնալ Ադրբեջանի բանտերում: Հասկանալի չէ, թե ինչի՞ դիմաց է Ադրբեջանը նրանց վերադարձնելու Հայաստան,
● հայ-ադրբեջանական պայմանավորվածությունները շրջանցել են Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությանը, ինչը, մի կողմից, հուշում է, որ պաշտոնական Երևանն առանձնապես մտահոգ չէ այդ մարդկանց ճակատագրերով, մյուս կողմից՝ հերթական անգամ ապացուցում է, որ պաշտոնական Երևանը գնում է համաձայնությունների՝ Բաքվի օրակարգով ու պայմաններով»: