Բաժիններ՝

Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն օդային զորավարժություններ կանցկացնի Գայանայում

ԱՄՆ-ն և Գայանան օդային զորավարժություններ կանցկացնեն՝ ամրապնդելու երկու երկրների գործընկերությունը անվտանգության ոլորտում։ Այդ մասին հայտնել են Պենտագոնի հարավային հրամանատարությունից։

Համատեղ թռիչքները տեղի են ունենալու Վենեսուելայի հետ Գայանայի սրացող տարածքային վեճի ֆոնին։ «Գայանայի պաշտպանական ուժերի հետ համագործակցությամբ՝ ԱՄՆ-ի Հարավային հրամանատարությունը թռիչքային գործողություններ կիրականացնի Գայանայի սահմաններում»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։

Զորավարժություններն, ըստ ամերիկացի զինվորականների, զարգացնում են պաշտպանական ոլորտում երկու երկրների փոխգործակցությունը և ամրապնդում տարածաշրջանային համագործակցությունը։ Հարավային հրամանատարությունը նաև խոստացել է շարունակել աշխատել Գայանայում գտնվող գործընկերների հետ՝ աղետներին պատրաստվելու, օդային և ծովային անվտանգության, ինչպես նաև միջազգային հանցագործությունների դեմ պայքարի ոլորտներում:

Վենեսուելայի տարածքային վեճը Գայանայի հետ շարունակվում է 19-րդ դարից։ Պաշտոնական Կարակասն ակտիվացրել է իր գործողությունները, երբ Գայանայի իշխանությունները սկսել են վիճելի հատվածների օգտակար հանածոներով հարուստ տարածքները փոխանցել նավթային ընկերություններին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031