Արմեն Գրիգորյանը բրիտանացի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան- Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Լոնդոն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թիմ Բարոունի հետ: Այս մասին Արմեն Գրիգորյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ։

«Զրուցակցիս հետ կարևորել ենք ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման կայուն դինամիկան, ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության պաշտոնական մեկնարկը՝ ընդգծելով, որ վերոնշյալը երկու երկրների պատրաստակամության ապացույցն է առավելագույնս իրացնելու առկա ներուժը:

Մտքեր ենք փոխանակել մեր տարածաշրջանում և ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ: Ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը»,- գրել է Գրիգորյանը։

Տեսանյութեր

Լրահոս