Բաժիններ՝

Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է հրթիռակոծության. ԶԼՄ-ներ

Իրաքում ԱՄՆ դեսպանատունը, ըստ տարբեր աղբյուրների, ենթարկվել է հրթիռային հարձակման։

Դեսպանատունը գտնվում է Բաղդադի կենտրոնի, այսպես կոչված, Կանաչ գոտում, որտեղ գտնվում են պետական և դիվանագիտական շենքեր։ Նշվում է, որ դեկտեմբերի 8-ի առավոտյան խիստ վերահսկվող Կանաչ գոտու շրջակայքում պայթյուններ են լսվել։

Տարբեր լրատվամիջոցներ, վկայակոչելով ԱՄՆ-ի և Իրաքի զինվորականների շրջանում իրենց աղբյուրներին, նշում են, որ Կանաչ գոտում հրթիռներ են ընկել լուսաբացին, հնչել են տագնապի շչակներ։

Տարբեր սոցիալական ցանցերում տեսանյութեր են տարածվել, որոնցում երևում են Կանաչ գոտում ընկած հրթիռները։ Al Jazeera-ի հատուկ բաժինը հաստատել է, որ հրթիռներն ընկած են ԱՄՆ դեսպանատան մոտ։

Բաղդադում ԱՄՆ դեսպանատունն առայժմ չի հաստատել այս հաղորդումները։ Նաև պարզ չէ՝ արդյոք գործել են դեսպանատան հակաօդային պաշտպանության համակարգերը կամ արդյոք կան տուժածներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031