Պուտինը համաձայնել է. նա կմասնակցի նախագահական ընտրություններին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համաձայնություն է տվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել են Կրեմլում երկրի ղեկավարի հետ կայացած հանդիպման մասնակիցները։

«Համապատասխան խնդրանքով Պուտինին դիմել է ԴԺՀ խորհրդարանի խոսնակ Արտյոմ Ժոգան, ՌԴ նախագահը համաձայնություն է տվել»,- փոխանցել են նրանք:

Հիշեցնենք, որ ՌԴ ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովան հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահական ընտրությունները կտևեն երեք օր՝ մարտի 15-17-ը։

Եռօրյա ձևաչափի մասին որոշումը ԿԸՀ անդամների կողմից ընդունվել է նախաձեռնված քվեարկության ժամանակ։

Տեսանյութեր

Լրահոս