
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Կոլոմինա

ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը։ Այս մասին X–ի իր միկրոբլոգում գրել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
«Ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որով հայտարարվում է ձերբակալվածների փոխադարձ ազատ արձակման, վստահության ամրապնդման այլ միջոցների և երկար սպասված խաղաղության համաձայնագրի հասնելու հստակ պարտավորության մասին»,- գրել է Կոլոմինան։
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է այդ ջանքերին ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։