
Իսրայելը հայտնել է Սիրիայում թիրախներ խոցելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ), ի պատասխան դեկտեմբերի 7-ին կատարված գնդակոծումների, հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքում գտնվող թիրախների։ Այս մասին հաղորդել է ԻՊԲ մամուլի ծառայությունը։
«Ի պատասխան Իսրայելի հյուսիսային մասի ուղղությամբ (արկերի) արձակման՝ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Սիրիայում մի շարք թիրախների», – ասված է հայտարարության մեջ։
Բացի այդ, իսրայելական անօդաչու թռչող սարքը Հար Դով լեռան շրջանում՝ Լիբանանի հետ սահմանից ոչ հեռու, հարված է հասցրել զինված արմատականների խմբին։
«Գիշերն անօդաչու թռչող սարքը գրոհել է ահաբեկչական բջջի վրա, որին Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողները հայտնաբերել են Իսրայելի հյուսիսում՝ Հար Դով լեռան շրջանում», – տեղեկացրել են մամուլի ծառայությունում: