ԱՊՀ երկրների ներկայացուցիչները քննարկել են Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման խնդիրները
Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրների ներկայացուցիչները Զինաթափման հարցերով համատեղ խորհրդատվական հանձնաժողովի (ԶՀԽՀ) նիստում քննարկել են ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտները և Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման խնդիրները։ Այս մասին ասված է ՌԴ արտգործնախարարության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացած նիստին մասնակցել են, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի (որպես դիտորդ) և ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչները։
«Կայացել է մտքերի լայնածավալ փոխանակություն ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտների, Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման խնդիրների շուրջ, ներառյալ՝ վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառումների, ինչպես նաև այդ ուղղություններում փոխգործակցության շուրջ` Վիեննայի բանակցային համաժողովների շրջանակներում», – հայտնել են գերատեսչությունում։
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ նիստում «հաստատել է ԱՊՀ անդամ պետությունների պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը ԶՀԽՀ շրջանակներում՝ ամրապնդելու փոխգործակցությունը կայուն խաղաղության և միջազգային անվտանգության ապահովման համար»: