Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը օրհնել է Փարիզում Օլիմպիական խաղեր մեկնող ըմբիշներին։
Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են 20 օտարերկրյա ահաբեչկի, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու պարագլխի։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբին։
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, անդրադառնալով Երևանի՝ հնդկական արտադրության զինատեսակների ամենախոշոր ձեռքբերողը դառնալուն, կարծիք է հայտնել, որ այդ համատեքստում միայն ժողովրդավարական երկրներն են արձագանքում Հայաստանի կոչին։
Կրեմլը չի միջամտում կորպորատիվ և ընտանեկան գործերին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Wildberries և Russ ընկերությունների միաձուլման շուրջ առաջացած աղմուկը:
Վրաստանի իշխանություններն ԱՄՆ-ին առաջարկում են «վերագործարկել» հարաբերությունները և Վաշինգտոնից հանդիպական քայլերի հույս ունեն։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն մամուլի ասուլիսում։
Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել Հայաստանի հետ բանակցությունների Ռուսաստանում և այլ վայրերում, ՏԱՍՍ-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով կողմերի հանդիպման համար հարթակ տրամադրելու Մոսկվայի պատրաստակամությունը։
«Վերջին շրջանում ինքս չեմ տեսել, որ ՀՀ իշխանությունը փորձի լուծել արտաքին քաղաքական կամ Հայաստանի շահերից բխող որևէ խնդիր։ Իրենք անգամ դանդաղում են չեղարկված հանդիպման մասին հայտարարություն տարածել, ուր մնաց՝ քարոզչական արշավ մտածեն COP-29-ի հետ կապված»,- հավելեց փորձագետը։
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Չինաստանի իր պաշտոնակից Վան Իին հայտնել է, որ Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ բանակցություններ վարել համապատասխան փուլում։ Այս մասին ասվում է Ուկրաինայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Բայդենի հեռացումով աշխարհում շատ բան է փոխվելու՝ շատ պետությունների, ժողովուրդների և հակամարտությունների ընթացքներ։ Նույնիսկ եթե հաղթի դեմոկրատ Ք. Հարիսը։ Թրամփի հաղթանակի դեպքում փոփոխությունները լինելու են ավելի սրընթաց։
Վրաստանի կառավարությունը կտրուկ շեղվել է ժողովրդավարական ուղեգծից, ինչը վտանգի տակ է դնում երկրի եվրաատլանտյան նկրտումները և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Ջոշուա Հաքը։
Հիմա այս հարցերը «անտեր» են մնացել, քանի որ Բայդենի ճնշումներից վախեցող չկա և բոլորին միևնույնն է նրա «legacy»-ն ինչպիսինը կլինի, և արդյոք նա կմնա պատմության մեջ որպես պատմական կոնֆլիկտ լուծած մարդ, թե ոչ:
Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունը հաղորդել է, որ հուլիսի 25-ից ավտոբուսների կանոնավոր երթուղիների տոմսեր են վաճառվելու Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներ մեկնելու համար։
«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձը պատրաստում էին նույն ուժերը, որոնք փորձել են սպանել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույցի ժամանակ։
Նա նշել է, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անհանգստանալու առիթ է տալիս Թուրքիային: Նրա խոսքով՝ F-35 կործանիչների ձեռքբերմամբ և ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ ձևավորած ռազմական համագործակցությամբ Հունաստանն ավելի ուժեղ է դարձել և առաջիկա 5 տարում ավիացիայի ոլորտում Թուրքիային դնելու է ծանր իրավիճակում:
Արման Թաթոյանը միջազգային լրագրողներին ներկայացրել է Արցախում ու Հայաստանի սահմանային բնակավայրերում ադրբեջանական հանցավոր արարքների ապացույցները, հայերի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի և թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման պետական քաղաքականությունը:
Հայաստանին ռազմական օգնության համար 10 մլն եվրո հատկացնելու ԵՄ ծրագրերը թելադրված են աշխարհաքաղաքական հաշվարկներով՝ ուղղված Անդրկովկասում սեփական կործանարար ազդեցությունը տարածելուն։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Կիևը պատրաստ է բանակցել Մոսկվայի հետ, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան չինացի գործընկեր Վան Իի հետ զրույցում։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Հարավային Կովկասում ԵՄ սպառազինման քաղաքականությունից ոչ մի լավ բան չի սպասվում. Զախարովա
Հյուսիսային Կորեայից ուղարկված աղբով բեռնված փուչիկն ընկել է Հարավային Կորեայի նախագահական պալատի տարածքում։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև բանակցությունների համար և ստեղծել առավել հարմարավետ պայմաններ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները։
Թուրքիայի անվտանգության խորհուրդը 2 ամսվա դադարից հետո հուլիսի 25-ին նախագահականում հերթական նիստ կգումարի: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ գումարվելիք նիստի օրակարգում են լինելու ահաբեկչության դեմ պայքարին և հատկապես Իրաքի հետ ունեցած սահանների երկայնքով անվտանգային գոտու ստեղծմանը վերաբերող հարցերը:
Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը հերքել է ամուսնու՝ Վլադիսլավի հայտարարությունները՝ հայկական ծագում ունեցող գործարարներ Ռոբերտ և Լևան Միրզոյանների կողմից ընկերությունը զավթելու մասին: Այս մասին, SputnikԱրմենիայի փոխանցմամբ՝ նա հայտարարել Է Telegram-ում հրապարակած իր տեսաուղերձում։
Թուրքիայի արտգործնախարարությունն իր գոհունակությունն է հայտնել Չինաստանի մայրաքաղաք Պեկինում պաղեստինյան խմբավորումների կողմից ընդունված որոշման վերաբերյալ:
Մարիա Զախարովայի բրիֆինգը՝ ՈՒՂԻՂ
Չեռնոգորիայի Սկուպշչինայի (խորհրդարանի) պատգամավորները 44-րդ նիստի ընթացքում ձայների մեծամասնությամբ հաստատել են կառավարության մի քանի անդամների՝ երկրի վարչապետ Միլոյկո Սպայիչի նախաձեռնած փոփոխությունը։
Թայվանում փակվել են գրասենյակները, դպրոցները և զբոսաշրջային վայրերը, քանի որ կղզուն է մոտենում հզոր թայֆուն, որը Ֆիլիպիններում առնվազն 12 զոհի և 600 000 մարդու տեղահանման պատճառ է դարձել։
Ամերիկացի սենատոր, հայամետ քաղաքական գործչի համբավ ունեցող Բոբ Մենենդեսը երեքշաբթի օրը հրաժարական է ներկայացրել։ Այս մասին հայտնում է Reuters-ը: «Ես կհրաժարվեմ Միացյալ Նահանգների սենատորի իմ պաշտոնից, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականի օգոստոսի 20-ին»,- իր նամակում նշել է Մենենդեսը: Հիշեցնենք, որ Բոբ Մենենդեսն ու նրա հայազգի կինը դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել կաշառակերության գործով հարուցված […]
ԱՄՆ նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը հայտարարել է, որ ԱՄՆ-ին հեղափոխություն է սպասվում:
Հանրապետական Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից հետո ԱՄՆ Գաղտնի ծառայությունը նրան խորհուրդ է տվել հանրահավաքներ անցկացնել բացառապես փակ հարթակներում։ Դրա մասին հայտնել է The Washington Post-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը 2 %-ով գերազանցում է ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին։ Այս մասին է վկայում Reuters/Ipsos-ի անցկացրած հարցումը։