Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին. ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ

Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ, որ նախատեսվող փաստաթղթերն ընդունվեն, ասել է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչը: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Մասնավորապես, Ղազախստանի մայրաքաղաքում տեղի կունենան ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի և կազմակերպության առանցքային մարմինների՝ պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերը, հայտնել է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

Միջոցառմանը նախատեսվում է մտքեր փոխանակել հավաքական անվտանգության տարածաշրջաններում առկա մարտահրավերների շուրջ, ամփոփել համագործակցության արդյունքները, ինչպես նաև քննարկել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի համատեղ տոնակատարության ծրագրերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930