ԱԽ քարտուղարը վերահաստատել է տարածաշրջանում համապարփակ ու երկարատև խաղաղության հաստատման հայկական կողմի հանձնառությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ երեկոյան Կրեմլում Բաշար ալ-Ասադի հետ հանդիպման ժամանակ քննարկել տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Մեկ տարում Թուրքիայում, ըստ Ներքին գործերի նախարարության տվյալների, խմբավորման հետ կապերի կասկածանքով ձերբակալվել է ավելի քան 3000 մարդ:
Թուրքիայի Ադանա քաղաքում հորդառատ անձրևներ են, ինչի հետևանքով քաղաքի փողոցները հեղեղվել են ջրով։ Որոշ տրանսպորտային միջոցներ հեղեղված փողոցների և ջրափոսերի պատճառով մնացել են ճանապարհին՝ առաջացնելով մեծ խցանումներ։
Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամից օգնություն հատկացնելու և վիզաների ազատականացման շուրջ Հայաստանի հետ երկխոսություն սկսելու որոշումները նշանակալի քայլեր են ԵՄ-Հայաստան հարաբերություններում։
Հուլիսի 24-ին Թուրքիայի խորհրդարանում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև ծեծկռտուք է եղել։
11-րոպեանոց ելույթում ԱՄՆ նախագահն անդրադարձել է պաշտոնավարման ընթացքում իր ձեռքբերումներին, ինչպես նաև այն նպատակներին, որոնց հույս ունի հասնել մինչև իր նախագահության ժամկետի ավարտը, այդ թվում՝ Գերագույն դատարանի բարեփոխումներին, Գազայում ընթացող պատերազմի ավարտին, ԱՄՆ-ի դաշնակիցների հետ հարաբերությունները պահպանելուն։
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին նախօրեին հայտարարել է, որ մոտ ապագայում Թուրքիայում կհանդիպեն «3+3» ձևաչափի արտգործնախարարները։
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով
London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:
Կիրանցի բնակիչներից տեղեկացա, որ դեպի Կիրանց տանող նոր ճանապարհի վրա օրերս միջադեպ է տեղի ունեցել։ Ադրբեջանցի սահմանապահները եկել, վեճի մեջ են մտել հայ սահմանապահների հետ՝ ասելով, որ նոր կառուցվող ճանապարհի մի հատվածը անցնում է ադրբեջանական հողի վրայով
Մոլդովայի նախկին վարչապետ Վասիլի Տարլևը կմասնակցի հոկտեմբերի 20-ին կայանալիք նախագահական ընտրություններին:
Evolution Gaming Georgia ազարտային խաղային ընկերության աշխատակիցների և նրանց աջակիցների գործադուլին հետևել է ընկերության հաղորդագրությունը մենեջերներին աշխատանքից ազատելու վերաբերյալ։ Նշված նյութը հրապարակվել է մի քանի շաբաթ առաջ, որտեղ երևում է, որ ընկերության ղեկավարները վիրավորական ենթատեքստով են խոսում և ծաղրում իրենց ենթակա աշխատակիցներին։
Իրականությունն այն է, որ անկախ պատճառներից ու հիմնավորումներից, հայ հասարակությունը կա՛մ ընտրեց, կա՛մ հանդուրժեց, որպեսզի ընտրվի իշխանություն, որի վարած խայտառակ արտաքին և ներքին քաղաքականության պատճառով հնարավոր դարձավ պատերազմը, իսկ արդեն դրա ընթացքում ցուցաբերած կա՛մ ծայրահեղ ապաշնորհության, կա՛մ կանխամտածված դավաճանության արդյունքում զոհվեցին 5000-ից ավելի երիտասարդներ, և կորսվեց Արցախի մեծ մասը։
ԱՄՆ մայրաքաղաքի ոստիկանությունն անցել է ծառայության ուժեղացված ռեժիմի: Հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցի՝ բողոքելով Կոնգրեսում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի սպասվող ելույթի դեմ:
«Վիզաների ազատականացման գործընթացը վաղուց պետք է սկսված լիներ, ոչ թե նոր. 2015 թվականից հետո անընդհատ անդրադարձել ենք դրան: Դա քաղաքական որոշում է, որը հասունանում է, երբ երկիրդ բարեփոխումներ է կատարում, բայց այսօրվա դրությամբ, չգիտեմ՝ բացի ԵՄ-ի հետ ցուցադրական «լավ լինելուց», ուրիշ որևէ բան արե՞լ ենք, թե՞ ոչ: Հիմա ԵՄ-ն չուներ ավելի լավ բան ասելու, թե ոնց պետք է նպաստեր, որպեսզի Արցախը մնար Արցախ, ցեղասպանության չենթարկվեր, էթնիկ զտումներ չլինեին, այսպես ինչ-որ հերթական կոնֆետի նման մեր առջև են շպրտել, որ՝ կմտածենք, կանենք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար ընտրապայքարից դուրս գալու մասին և հայտնել, որ սատարում է գործող փոխնախագահ Կամալա Հարիսի թեկնածությունը։ Թուրքիան համակ ուշադրությամբ հետևում է իր դաշնակից երկրի՝ ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների գործընթացին և ընտրական հնարավոր արդյունքներից առաջ որոշ առումով փորձում է դիրքավորվել։ Ի՞նչ է սպասվում թուրք-ամերիկյան հարաբերություններին։
Ռուսաստանը Հայաստանին համարում է եղբայրական երկիր և հույս ունի, որ իրենք չեն ընտրի այն ճանապարհը, որը ժամանակին ընտրել էր Ուկրաինան։
2012 թվականից ի վեր Ֆրանսիան 945 միլիոն եվրոյի չափով բյուջետային ու ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Վրաստանին։
Լեհաստանի մի քանի հիվանդանոցներում արձանագրվել են New Delhi (NDM) վտանգավոր մանրէով վարակման դեպքեր: Այդ մասին հայտնել է Gazeta.pl-ն։Նշվում է, որ այդ մանրէն հայտնաբերվել է Վարշավայի մասնագիտացված հիվանդանոցի ուրոլոգիայի բաժանմունքի մի քանի հիվանդների մոտ:
«Եթե լիներ ԱՄՆ բանակի ներկայացուցիչ, նրան կֆինանսավորեր Պենտագոնը, եթե լիներ Կենտրոնական հետախուզական վարչության ներկայացուցիչ, ապա կֆինանսավորվեր այդ կառույցից։ Ֆինանսավորվում է ԱՄՆ Պետքարտուղարությունից, իսկ Պետքարտուղարությունը մի կառույց է, որն իրականացնում է ԱՄՆ-ի կողմից գրավված պետությունների շահագործումով և կառավարումով»,- ասաց Նահապետյանը՝ շեշտելով, որ արդյունքում մենք ունենալու ենք առճակատումներ ՀԱՊԿ-ի հետ, թեև խորքում ոչ թե Հայաստանի Զինված ուժերի կարողությունների բարձրացում ենք ունենալու, այլ Զինված ուժերին Հայաստանում բողոքի ցույցերի ժամանակ օգտագործելու համար։
Թուրքիայի «Քըրըքքալե համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսուցիչ, պրոֆեսոր Ջեմալեթթին Թաշքըրանն անդրադարձել է ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքների համատեքստում թուրք-ամերիկյան հարաբերությունների հետագա ընթացքին:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Եվրամիության անդամ երկրների ղեկավարների շրջանում ամենաբարձր աշխատավարձն է ստանում: Տեղեկությունը հայտնում է «VSquare»–ը։
«Ադրբեջանը արագ արձագանքել է Զախարովայի հայտարարությանը և ասել, թե Բաքուն միշտ պատրաստ է Ռուսաստանում կամ այլ հարթակներում բանակցել Երևանի հետ:
Չինաստանը կարծում է, որ բոլոր հակամարտությունների լուծումը պետք է իրականացվի բանակցությունների սեղանի շուրջ,. այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին իր ուկրաինացի գործընկեր Դմիտրո Կուլեբայի հետ զրույցում։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին անվանել է «կոմպետենտ և փորձառու» քաղաքական գործիչ, որը կարող է հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Այս մասին Շոլցն ասել է ամենամյա ամառային մամուլի ասուլիսում։
Հայկական ԱԷԿ է այցելել ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվյե Դըկոտինյիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են եղել նաև ֆրանսիական Ֆրամատոմ ընկերությունից Հայաստան ժամանած մասնագետները:
Վաշինգտոնը և Բաղդադը մոտ են Իրաքի տարածքից ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի զորքերի դուրսբերման շուրջ համաձայնության հասնելուն։ Այս մասին հաղորդում է The National պարբերականը։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը (Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, ԳՍԴԿ) հայտարարել է, որ կրկին իր թեկնածությունը կառաջադրի 2025 թվականի ընտրություններում Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնի համար։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Եթովպիայում ավերիչ սողանքների զոհերի ընտանիքներին։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։