Ձեռնարկատեր Դեյվիդ Սաքսը, ում արձագանքել է Իլոն Մասկը, X-ի իր էջում գրել է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո դաշինքը բախվել է «էքզիստենցիալ ճգնաժամի», քանի որ դրա գոյության պատճառն այլևս գոյություն չունի:
Իսրայելի պաշտպանության բանակն առայժմ չի մեկնաբանել այս հաղորդումները։
Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 11։22-ին, էպիկենտրոնը գտնվել է Ալմաթիից 31 կմ դեպի հարավ, 10 կմ խորության վրա։
Բռնազավթված Ստեփանակերտում հերթական վանդալիզմի դեպքն է գրանցվել։ Այս անգամ ադրբեջանցի վանդալների թիրախում է հայտնվել Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարը։ Այս մասին տեղեկացնում է Հայքի մշակույթի Օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։
Հանրապետական կուսակցության կողմից ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համար նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ պայքարող Նիկի Հեյլին, որը նախկինում եղել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը, հաղթել է Վաշինգտոնում (Կոլումբիայի շրջան) կայացած նախնական ընտրություններում։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Օմբուդսմենը հայտարարել է, որ ականները շարունակում են լուրջ վտանգ ներկայացնել քաղաքացիական և զինվորականների կյանքին և առողջությանը։
ԱՄՆ-ում անձնական սպառման ծախսերի (PCE) գների ինդեքսը հունվարին աճել է 0.3 տոկոսով:
Թուրքական մեդիայում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայում որակյալ աշխատուժի ճգնաժամ կա: Որպես աշխատուժի ճգնաժամի ձևավորման երկու լրջագույն պատճառ նշվում է ներքին աշխատուժի արտագաղթն ու Թուրքիայում անօրինական ներգաղթյալների աշխատանքի տեղավորվելը:
Ամերիկացի ընտրողների մեծամասնությունը պատրաստ է քվեարկել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտին։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանն է։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը, ինչպես նաև Կատարի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները ժամանել են Եգիպտոսի մայրաքաղաք՝ վերսկսելու Գազայի հատվածում զինադադարի շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Անտոն Գորելկինը հայտնել է, որ Ռուսաստանում կարող են արգելափակել «Վիքիպեդիան»:
Թուրքիայի Մալաթիա քաղաքի Դողանշեհիր շրջանում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կանխարգելման և աղետների կառավարման վարչությունը (AFAD):
Թուրքիան կարծում է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան հասել են նրա սահմանագծին, ինչին կարելի էր հասնել ռազմական ճանապարհով, հայտարարել է երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ Մոսկվային և Կիևին բանակցային սեղանի շուրջ նստելու կոչ անելով, գրում է ՏԱՍՍ-ը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Հայաստանին ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ տրամադրելուց հրաժարվելու մեջ։
Անթալիայում դիվանագիտական ֆորումում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը կոչ է արել «ամրապնդել վստահությունն ու միասնությունը» Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հասնելու համար, հաղորդում է Anadolu-ն։
Սիրիայում Հոմս-Համա մայրուղում ավտոբուսի շրջվելու հետևանքով վեց մարդ մահացել է, 38-ը՝ վիրավորվել,
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է գերմանացի զինվորականների բանակցություններից տվյալների արտահոսքի մասին տեղեկությունը՝ ասելով, որ Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի։
168.am-ի հետ զրույցում Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը խոսելով ՀՀ-ից ռուս սահմանապահների հնարավոր դուրսբերման մասին, նկատեց՝ ինչպես իշխանությունների մյուս, այնպես էլ՝ սահմանապահներին հեռացնելու քայլը չի բխում ՀՀ շահերից, քանի որ, եթե նրանց հեռացնում են, ի վիճակի են, օրինակ, պահելու հայ-թուրքական սահմանը։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Եմենի հութիների հրթիռային հարվածի հետևանքով Կարմիր ծովում բրիտանական բեռնատար նավի խորտակման մասին:
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անթալիայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել է իրավիճակը Կովկասում, սևծովյան տարածաշրջանում և Սիրիայում։
Լավ հնարավորություն էր Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հետ: Այդ մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Զանգեզուրի միջանցքը» կարող է դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև «վստահության» և «խաղաղաշինության» ամրապնդման կարևոր միջոց, հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը Անթալիայում Դիվանագիտական ֆորումի շրջանակում պանելային քննարկման ժամանակ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Պակիստանի մահմեդական լիգայի նախագահ Շահբազ Շարիֆն ընտրվել է Պակիստանի նոր վարչապետ, գրում է ՏԱՍՍ-ը։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TÜİK) հրապարակել է 2023-ին Թուրքիայի արդյունաբերության հիման վրա հաշվարկված համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) տվյալները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԵԱՏՄ-ն դեռ հեռու է միասնական արժույթ ներդնելուց, պետք է զարգացնել միասնական վճարային համակարգերը
Ռուսական ՀՕՊ համակարգերը Ղրիմի օդային տարածքում ոչնչացրել են 38 ուկրաինական անօդաչու սարք, կիրակի հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները շաբաթ օրը հայտարարություն են տարածել՝ իրենց խորը մտահոգությունը հայտնելով Գազա քաղաքի հարավարևմուտքում մարդասիրական օգնության շարասյան շուրջ հավաքված մարդկանց մեծ բազմության նկատմամբ իսրայելական ուժերի գործողության վերաբերյալ, որի հետևանքով 100 մարդ զոհվել, ևս 100-ը վիրավորվել են։
Անթալիայում անցկացվող դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել են ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը: Հայտնում են րատգործնախարարությունից:
Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին հայտարարելով, որ Աֆրիկան կարևոր տեղ է զբաղեցնում կառավարության արտաքին քաղաքականության մեջ ասաց. «Մեր արտաքին քաղաքականության մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում առհասարակ Աֆրիկայի հետ հարաբերությունները, հատկապես Աֆրիկայի իսլամական երկրների հետ»: