Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ երկրի քաղաքացիները մայիսի 28-ին համախմբվելու են «Թուրքիայի դար» տեսլականի շուրջ:
Մայիսի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջին անգամ ՌԴ նախագահի հրավերով հյուրի կարգավիճակով մասնակցում էր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին։
Ճապոնիայից Օսթինը կմեկնի Սինգապուր, որտեղ ճառով հանդես կգա «Շանգրի-Լա երկխոսության» 20-րդ լիագումար նիստում։
Ոստիկանությունը ձերբակալել է 33-ամյա տղամարդուն, որը կասկածվում է դռան լծակը քաշելու մեջ:
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ քննարկումները կշարունակվեն հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում նախատեսվող հանդիպման ժամանակ և դրանից հետո. հանդիպման օրակարգում նշյալ համաձայնագրի ստորագրում ներառված չէ:
«Մեր վարչապետի կողմից հնչեցված որևէ միտք ինձ համար զրո արժեք ունի, որովհետև իր վարչապետ դառնալուց մինչ օրս որևէ մի խոսք կամ խոստում չկատարեց այնպես, ինչպես հայտարարել էր: Այսինքն, եթե նա նման բան է ասում, պետք է մտածենք ճիշտ հակառակի մասին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմերով նիստի ընթացքում Ալիևի հնչեցրած, այսպես կոչվա,ծ «Զանգեզուրի միջանցք» արտահայտության հակադարձումներին:
Զուրաբիշվիլիի խոսքով՝ անհասկանալի է դարձել նաև Վրաստանի արտաքին քաղաքականությունը, որը, նրա կարծիքով, ավելի ու ավելի է մեկուսացվում եվրոպական հեռանկարից։
Ինչպես Euractiv-ի հայտնել են ՆԱՏՕ-ի մի քանի դիվանագետներ, խորհուրդը կլինի առաջին քայլը դաշինքի և Կիևի միջև «քաղաքական գործընկերությունն ընդլայնելու» գործում:
Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Փաշինյան-Ալիև բանավեճին հաջորդած Պուտինի մասնակցությամբ եռակողմ հանդիպումն ավարտվել է երեկ ուշ գիշերը՝ առանց որևէ հայտարարության:
Գերմանահայոց Կեդրոնական Խորհուրդը զորակցությունն է հայտնում Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարությանը՝ համարելով որ Արցախի Հանրապետությունը չի կարող ճանաչվել Ադրբեջանի մաս որեւէ կառույցի կողմից, հատկապես Հայաստանի Հանրապետության իշխանության։
Ըստ ամերիկյան տարբեր լրատվամիջոցների աղբյուրների՝ ԱՄՆ-ն մտադիր է առաջիկա օրերին հայտարարել Ուկրաինային մոտավորապես 300 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին։
Բացի այդ, Շոլցը հայտարարել է, որ պլանավորում է կրկին հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 26-ին ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Ինչպես տեղեկանում ենք ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցեր: Արմեն Գրիգորյանը Լ. Բոնոյին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների […]
Պակիստանի նախագահ Արիֆ Ալվին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի Անկախության օրվա առիթով։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ «հենց սա հաշվի առնելով էլ հազիվ թե այժմ որևէ մեկը կարողանա կանխատեսել խաղաղության պայմանագրի ստորագրման ճշգրիտ ամսաթիվը»:
Այս հայտարարությունից ժամեր առաջ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն Մոսկվայում հայտարարել էր, որ ռուսական մարտավարական միջուկային զենքն սկսել է տեղափոխվել երկիր։
Օվերչուկը նշել է, որ «կողմերը նույն կերպ են պատկերացնում, թե ինչպես պետք է ընթանա ապաշրջափակումը», և այժմ քննարկվում են տեխնիկական մանրամասները։
Հայաստանի ու Ադրբեջանի միջև այսօր առկա է խաղաղության հասնելու իրական հնարավորություն: Այս մասին «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայությանը տված հացազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխպետքարտուղարի նախկին պաշտոնակատար և Կովկասում բանակցությունների գծով նախկին ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը:
Առանձին ցուցակով ներկայացված է յոթ մարդ ԼԺՀ-ից, ԴԺՀ-ից, պատերազմի ընթացքում Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Խերսոնի, Զապորոժիեի մարզերից, ինչպես նաև Ղրիմից:
Մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանի՝ 86.600 քկմ տարածքի ճանաչումը նշանակում է, որ այդ տարածքում ներառված է նաև Լեռնային Ղարաբաղը։
Կասկածյալը երեկվանից փակվել էր իր հոր տանը:
Թբիլիսիի Վակե թաղամասի Մոսաշվիլի փողոցում հրաձգության հետևանքով առնվազն մեկ մարդ է վիրավորվել:
Հանդիպման շրջանակում կողմերը սերտ շփումները շարունակելու պայմանավորվածություն են ձեռք բերել։
Պետքարտուղարության խոսնակը դարձյալ վստահություն է հայտնել, որ կողմերի միջև շուտով համաձայնություն ձեռք կբերվի:
2022 թվականին Վրաստանի բնակչության միջին ամսական ծախսերը կազմել են 1 մլն 551,9 հազար լարի, ինչը 20,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից, փոխանցում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):
Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության տվյալներով, Թբիլիսիում հայտնաբերվել է օրենքի խախտումներով գործող 17 դեղատուն:
Դրանք տեխնիկական, բայց շատ կարևոր մանրամասներ են։
ԵՄ-ի երկրները Եվրահանձնաժողովին զեկուցել են Ռուսաստանի Կենտրոնական բանկի ավելի քան 200 միլիարդ եվրոյի ակտիվների սառեցման մասին: Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտնել է ԵՀ-ի ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդը։
Թուրքիայում ձևավորված «Ազգ» ընդդիմադիր դաշինքի նախագահի միասնական թեկնածու և քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի փաստաբան Ջելալ Չելիքը հայտնել է, որ գործող նախագահ Էրդողանին դատի են տվել՝ 1 մլն լիրա փոխհատուցման պահանջով։ Դատական հայցը կապված է մոնտաժված տեսահոլովակի վերաբերյալ տարածած լուրերի հետ։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով Մոսկվայում մայիսի 19–ին էլ կայացել էին Լավրով-Միրզոյան-Բայրամով, ապա Միրզոյան-Բայրամով բանակցությունները։