Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթ տեղափոխող 30 լցանավի նկատմամբ

Մեծ Բրիտանիան նավթի 30 լցանավ է ընդգրկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակներում: Այդ մասին վկայում են պատժամիջոցների վերաբերյալ բրիտանական կառավարության թարմացրած տվյալները:

Նավերի վրա սահմանափակումներ են դրվել այն պատճառով, որ դրանցով ռուսական նավթ կամ նավթամթերք էին տեղափոխում երրորդ երկրներ։

Ըստ բրիտանական իշխանությունների տվյալների՝ պատժամիջոցների ցուցակներում ընդգրկված լցանավերի մեծ մասը նավարկում է Ռուսաստանի դրոշի ներքո, մի մասը՝ Պանամայի:

Հինգ լցանավ, որոնց վրա այժմ տարածվում են սահմանափակումները, գրանցված են Գաբոնում։

Այս թարմացումից հետո Մեծ Բրիտանիայի պատժամիջոցները տարածվում են ռուսական նավթ տեղափոխող ավելի քան 80 լցանավի վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930